Jun 14 2018 10:37
Banovsha Shahaliyeva
Views: 13

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին՝ Ռամազանի տոնի առթիվ:

«Ամենամյա պասը մեր հասարակությունում հանդիսանում է մարդասիրության, միասնության և հավասարության հաղթանակը: Ես իմ համերաշխությունն եմ հայտնում բոլոր աղոթքներին և ցանկություններին՝ հանուն մեր ժողովրդի բարգավաճման, և երախտագիտությամբ եմ հիշում մեր հերոսներին, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանուն Ադրբեջանի անկախության և տարածքային ամբողջականության», - նշված է շնորհավորական ուղերձում, տեղեկացնում է CBC.Az-ը՝ վկայակոչելով երկրի ղեկավարի կայքին:

«Հատկանշական է, որ այս տարի Ռամազան ամիսը համընկնում է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադրման 100-ամյակի հետ, որը մուսուլմանական Արևելքի առաջին աշխարհիկ, ժողովրդավար պետությունն էր: Մեր անկախության վերականգնումից և իսլամական առաջադեմ արժեքներին վերադառնալուց հետո երկրում էլ ավելի ամրապնդվեց ժողովրդի ամբողջությունն ու համերաշխությունը, ինչը ազդակ հաղորդեց հոգևոր և բարոյական արժեքներին:  

Ադրբեջանի որդիների և դստրերի հայրենասիրությունը և պայքարը՝ հանուն մեր պետական անկախության ամրապնդման, պատմական ավանդույթներին և ազգային-բարոյական արժեքներին հավատարմության վառ օրինակ են», - ասված է նախագահի շնորհավորական ուղերձում: 


Create Account



Log In Your Account