Jun 14 2018 10:46
Banovsha Shahaliyeva
Views: 13

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ռամազանի տոնի առթիվ, տեղեկացնում է CBC.Az-ը:

«Հարգելի պարոն նախագահ, ամերիկայի ժողովրդի անունից Մելանիան և ես մեր շնորհավորանքներն ենք հղում Ձեզ և ադրբեջանական ժողովրդին՝ Ռամազանի տոնի առթիվ:   

Նշելով Ռամազան ամսվա ավարտը՝ մենք հիշում ենք հարևաններին օգնելու և հասարակության բոլոր խավերը ներկայացնող մարդկանց հետ հաց կիսելու սուրբ ավանդույթը, որը բխում է Իսլամին բնորոշ այնպիսի զգացումներից, ինչպիսիք են արդարություն ու գթասրտությունը: Այս տոնը հիշեցնում է մեզ միմյանց աջակցելու և այնպիսի հասարակություն կառուցելու պատասխանատվության մասին, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է իրացնել իր ներուժը:

Միացյալ Նահանգները տարբեր դավանանքների ներկայացուցիչների, այդ թվում՝ ամերիկացի մուսուլմանների հայրենիքն է, որոնք իրենց ավանդն են ներդնում մեր երկրի զարգացման գործում:

Բոլոր մուսուլմաններին մաղթում եմ քաջառողջություն և բարեկեցություն: Շնորհավոր սուրբ Ռամազան», - ասված է շնորհավորական նամակում: 


Create Account



Log In Your Account