Jun 14 2018 13:39
Banovsha Shahaliyeva
Views: 88

Ժամանակակից Ադրբեջանի տարածքում Կովկասյան Ալբանիա պետությունը կազմավորվել է մ.թ.ա. 4-3-րդ դարերում:  Մեր թվարկության սկզբին ալբանական ցեղերի շրջանում սկսվում է տարածվել վաղ քրիստոնեությունը: Ալբանիայի մի շարք քաղաքներում կառուցվում են եկեղեցիներ ու մատուռներ, բնակչությունը նոր կրոն է ընդունում՝ հաղորդակցվելով ընդհանրական եկեղեցուն: Քրիստոնեության տարածումը կապված է Հիսուսի աշակերտների՝ Ելիսեյ   ու Վարֆոլոմեյ  առաքյալների հետ: Սկզբնաղբյուրների համաձայն, Ելիսեյ առաքյալը թաղվել է Շեքիի Քիշ գյուղում, իսկ Վարֆոլոմեյ  առաքյալը՝ Բաքվում: Հետագայում, 4-րդ դարի սկզբին  պետական մակարդակով քրիստոնեության ընդունումից հետո, սկսել են առաջանալ ալբանական թեմերը՝ եպիսկոպոսների գլխավորությամբ: Ալբանական եկեղեցին եղել է ինքնուրույն, այսինքն քահանաների նշանակումը իրականացվել է ալբանացի պատրիարքների կողմից,  ոչ թե այլ կերպ, ինչպես փորձում են ներկայացնել հայ հետազոտողները:

«Երբ ես սկսեցի հետազոտել եպիսկոպոսությունը, հայկական եկեղեցու թեմերը, ամեն ինչ պարզ դարձավ: Պարզվեց, որ նրանք փաստորեն ոչ մի թեմ չունեն Կովկասում, իսկ դա նշանակում է, որ նրանք ընդհանրապես չեն եղել ԿովկասումԱռավել ևս, նրանք բոլոր ժամանակներում հաղորդակից են եղել Կովկասյան Ալբանիայի պատմությանը, օտար ժողովուրդների հաշվին փորձում են հաստատվել Կովկասում»,-ասել է պատմական գիտությունների դոկտոր   Ֆարիդա Մամեդովան:  

12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին Ադրբեջանի քրիստոնեական իշխանությունների շրջանում սկսվում է վերածնունդը: Հաշվի առնելով այն, որ քրիստոնյա բնակչության մեծ մասը ապրել է Ղարաբաղի լեռնային մասում, այստեղ տեղավորվել է ալբանական պատրիարքի աթոռը: Քահանաների ձեռնադրության  և մյուս արարողությունները իրականացվել են՝ ալբանական ճարտարապետության վառ օրինակը հանդիսացող միջնադարյան  Գանձասարի վանքում: Սակայն Ռուսաստանի կողմից Կովկասի գրավումից հետո, 1836 թվականին հայ հոգևորականությունը պնդել է, որպեսզի կայսր Նիկոլայ Առաջինը հրովարտակ հրապարակի՝  ալբանական ինքնուրույն եկեղեցու լուծարման մասին: Այդպես էլ  եղել է, եկեղեցու ողջ գույքը, այդ թվում նաև արխիվը, թաստաթղթերը, գրադարանը անցել է Էջմիածնի տնօրինության տակ:  Այդպես է տեղի ունեցել հնագույն ալբանական եկեղեցու լուծարումը, որից հետո, Լեռնային Ղարաբաղի բոլոր եկեղեցիները  սկսել են վերանվանվել հայկական, իսկ այդ հողի քրիստոնեական ժառանգությունը սկսել է  վերագրվել հայկական էթնոսին: Ալբանական եկեղեցու լուծարումը դարձել է՝ ալբանական էթնոմշակութային  ժառանգության յուրացման և նրա հայկականի ձևափոխման քաղաքականության սկիզբը:

Հայկական պատմական գիտությունը և՝ նախահեղափոխական և՝ խորհրդային, միշտ ձգտել է պահպանել Կովկասյան Ալբանիայի ժառանգության ուսումնասիրման մենաշնորհը:  Ադրբեջանցի պատմաբանները վաղուց են եկել այն եզրակացության, որ անհրաժեշտ է ուսումնասիրել այդ հարցը: Սակայն միայն մենագրություններ գրելուց բացի, հարկավոր է հրապարակավ միջազգային խորհրդաժողովներում՝ Կովկասի պատմական խնդիրներն ուսումնասիրող,  աշխարհի ճանաչված գիտնականների ուշադրությանը հասցնել ճշմարտությունը: Եվ այդ առաքելությունը պատշաճ մակարդակով  շարունակում են կատարել ժամանակակից ադրբեջանցի պատմաբանները:

 


Create Account



Log In Your Account