Jun 14 2018 15:02
Banovsha Shahaliyeva
Views: 45

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի այցը Ադրբեջանի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Քելբաջարի շրջան, սադրանք է հանդիսանում և ծառայում է իրավիճակի սրմանը:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Նրա խոսքով՝ դա մեկ անգամ ևս ապացուցում է, որ Հայաստանի ղեկավարության խաղաղության կամ համագործակցության մասին խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան երեսպաշտություն և միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ:   

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի օրը Հայաստանի ղեկավարությունը իր սադրիչ և ապակառուցողական քայլերով բացահայտորեն ցույց տվեց, որ մտադիր է շարունակել ադրբեջանական տարածքների օկուպացիան՝ փորձելով պահպանել ներկայիս ստատուս քվոն:   

Այդ քաղաքականությունը, որը շարունակում է վարել Հայաստանի ղեկավարությունը, լրջորեն սպառնում է տարածաշրջանային խաղաղության ու անվտանգությանը: Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ Հայաստանը լիովին պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի համար», - հայտարարել է Հիքմեթ Հաջիևը:

 


Create Account



Log In Your Account