Jul 06 2018 11:06
Banovsha Shahaliyeva
Views: 48

«Աստանան դարձավ Ղազախստանի անկախության նոր խորհրդանիշը»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եռլան Բեկխոժինի «Մեծ տափաստանի մայրաքաղաքը» վավերագրական ֆիլմում:   

«Ամեն անգամ Աստանա ժամանելիս ինտենսիվ զարգացման ականատես եմ լինում: Կարծես թե ամեն ինչ արված է մարդկանց լավ ապրելու համար: Սակայն, ամեն անգամ Աստանա այցելելիս զարմանում ես նոր նախագծերից, ճարտարապետական նոր որոշումներից, զարգացման նոր ուղղություններից: Դրա համար էլ Աստանան ժամանակակից և հաջող քաղաքի կառուցման վառ օրինակ է: Այստեղ փոխկապված են ճարտարապետական և ենթակառուցվածքային որոշումները:  Աստանան շատ հարմարավետ քաղաք է: Ակնհայտ է, որ Ղազախստանի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում քաղաքի զարգացմանը»,-ասել է Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահի խոսքով, վերջին 20 տարիների ընթացքում Ղազախստանում տնտեսական լուրջ բարեփոխումներ են իրականացվել: Մայրաքաղաքի տեղափոխման նախաձեռնությունը մեծ իմաստություն և համարձակություն էր պահանջում: 

«Քաղաքը, փաստորեն, կառուցվել է դատարկ տեղում: Ես գիտեմ Աստանայի պատմությունը: Ակնհայտ է, որ դա մեծ ջանքեր, ինչպես նաև մարդկային և ֆինանսական ռեսուրսներ է պահանջել: Ինչպես ցույց տվեց կյանքը, սա շատ հաջող որոշում էր: Որովհետև կառուցվել է ժամանակակից քաղաք, որն անընդհատ աճում է»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: 

Այս տարի Աստանան նշում է Ղազախստանի մայրաքաղաքի կարգավիճակ ստանալու 20-ամյակը: Համապատասխան կարգադրությունը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել էր 1997 թվականի հուլիսի 6-ին: Այսօր Աստանան Եվրասիական մայրցամաքի քաղաքական և տնտեսական կենտրոնն է:  Հուլիսի 6-ին իր ծննդյան օրն է նշում նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Այդ կապակցությամբ նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել իր ղազախստանցի գործընկեր Նուրսուլթան Նազարբաևին:

«Ղազախստանի պետականության ամրապնդումը, սոցիալ-տնտեսական զարգացումը հնարավոր դարձավ Ձեր առաջնորդության, իմաստուն և հեռատես քաղաքականության շնորհիվ: Վստահ եմ, որ ադրբեջանա-ղազախական բարեկամությունն ու համագործակցությունը, որոնք կրում են ռազմավարական բնույթ, այսուհետ էլ ծառայելու են մեր ժողովուրդների շահերին», - ասված է Իլհամ Ալիևի շնորհավորական ուղերձում:   

 

 


Create Account



Log In Your Account