Jul 07 2018 13:52
Banovsha Shahaliyeva
Views: 24

Ահաբեկչության դեմ պայքարի խնդիրները, ինչպես նաև միգրացիայի և կլիմայի փոփոխությունների հարցերը՝ Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա ամառային նստի մասնակիցների ուշադրության կենտրոնում է, որը իր աշխատանքն է սկսել Բեռլինում: Միջոցառումներին մասնակցում են ԵԱՀԿ-ի ավելի քան  300 խորհրդարանականներ:

Նիստի գլխավոր թեման կդառնա՝ «Խորհրդարանականների դերը՝ ԵԱՀԿ պարտավորությունների կատարման մեջ»: Ինչպես ակնկալվում է, բանավեճերը նվիրվելու են մասնավորապես Ուկրաինայի ներսում ու նրա շուրջ ճգնաժամին, Եվրոպայում աճող պոպուլիզմին, ձգձգվող հակամարտություններին, մարտական գործողությունների էկոլոգիական հետևանքներին, ինչպես նաև ԵԱՀԿ-ում վստահության վերականգնմանը:

Պատվիրակությունները նիստում քննարկման համար ներկայացրել են բանաձևերի նախագծերը, որոնք նվիրված են այնպիսի թեմաներին, ինչպես Ղրիմում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, մարդկանց առևտրի դեմ պայքարը, գենդերային բռնության դեմ պայքարը, միգրանտների երեխաների պաշտպանության ապահովումը:

Խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովայի գլխավորած ադրբեջանական պատվիրակությունը ներկայացրել է՝ «Մեծ մետաքսե ճանապարհի վերականգնման միջոցով տրանսպորտային ցանցերի զարգացումը, այդ թվում նաև ԵԱՀԿ տարածաշրջանում փոխադարձ կապերի ամրապնդումը» բանաձևի նախագիծը:

Խորհրդարանականները նաև քննարկման կներկայացնեն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման խնդիրը, կտեղեկացնեն՝ տարածաշրջանում վերջին միջադեպերի մասին, այդ թվում Հայաստանի ղեկավարության կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքներ կատարվող  այցերի մասին:

Ռեգլամենտի համաձայն, բանաձևերի նախագծերը պետք է նախ ընդունվեն ԵԱՀԿ ԽՎ-ի Մշտական կոմիտեի կողմից քննարկման, իսկ այնուհետ. դրանք կուղարկվեն պրոֆիլային կոմիտեներ, որտեղ դրանց կարող են առաջարկվել  փոփոխություններ: Դրանից հետո  փաստաթղթերը կներկայացվեն վեհաժողովի բոլոր անդամների քվեարկությանը՝ «Բեռլինի հանրագումարային հռչակագրում ներառելու համար», որը ներկայացվելու է՝ ԵԱՀԿ բոլոր 57 երկրների ԱԳՆ ղեկավարներին ու խորհրդարանների խոսնակներին:

 

 

 

 


Create Account



Log In Your Account