Jul 12 2018 10:21
Gulyaz Shirinova
Views: 56

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հրավերով՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 10-ին ժամանել է Բելգիա:  Պետության ղեկավարը կմասնակցի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի հերթական գագաթնաժողովին, որն այսօր բացվում է Բելգիայի Թագավորությունում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպել է՝ Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ:  «Հանդիպմանը քննարկվել է հայ-ադրբեջանական հակամարտությունը: Իլհամ Ալիևը իր զրուցակցին տեղեկացրել է հակամարտության ներկայիս վիճակի մասին»  Այնուհետև կողմերը նշել են Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև քաղաքական, տնտեսական, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում հաջող համագործակցությունը: Ընդգծվել է   Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ Ադրբեջանի աճող դերը և TANAP նախագծի կարևորությունը:


Create Account



Log In Your Account