Jul 12 2018 10:22
Gulyaz Shirinova
Views: 12

Չորս տարի է անցնում այն օրից, երբ ադրբեջանցի Դիլգամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը՝ Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված Քելբաջարի շրջան իրենց հարազատների գերեզմաններ  այցելելու ժամանակ պատանդ են վերցվել Հայաստանի զինված ուժերի կողմից: Իսկ նրանց հետ գտնվող Հասան Հասանովը պատանդ վերցնելու ժամանակ սպանվել է: Դիլգամ Ասկերովի և Շահհբազ Գուլիևի՝ պատանդ վերցնելու առաջ և հետո կատարված լուսանկարները ակնառու կերպով ցուցադրում են, որ նրանք ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի, ֆիզիկական ու բարոյական կտտանքների՝ հայկական գերության մեջ գտնվելու ժամանակ: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Դրա արդյունքում, ներկա ժամանակ  Դ. Ասկերովը և Շ. Գուլիևը  տառապում են տարբեր լուրջ հիվանդություններից: Հայկական կողմը ԶԼՄ-ների միջոցով կանխամտածված ցուցադրելով  նրանց հետ անմարդկային վերաբերմունքը, դրանով հանդերձ հոգեբանական ճնշման են ենթարկում նրանց ընտանիքներին ու բարեկամներին:

«Հայաստանի Հանրապետությունը՝ միջազգային նորմերին ու սկզբունքներին և ՄԱԿ-ի Կանոնադրությանը  հակառակ՝ դիմելով ուժի կիրառմանը, օկուպացրել է Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղն ու նրան հարակից 7 շրջանները: Ավելի քան 1 միլիոն ադրբեջանցիները, այդ թվում նաև Դ. Ասկերովը և Շ. Գուլիևը և նրանց ընտանիքների անդամները՝ անցկացված էթնիկական մաքրման արդյունքում վտարվել են իրենց հարազատ հողերից: Հարազատ վայրերի հանդեպ կարոտը, որը շարունակվել է 20 տարի, նրանց ստիպել է խիզախ քայլ կատարել, այցելել օկուպացված տարածքներ և այդ տեսանկյունից լիովին բացատրելի է՝ հարազատ տներն ու  հարազատների գերեզմանները տեսնելու նրանց ցանկությունը: Հայաստանի՝ պատանդներին ազատելուց հրաժարվելը, զայրույթ է առաջացնում Ադրբեջանի հասարակության մոտ: Մենք  վճռականորեն կոչ ենք անում  ողջ միջազգային հանրությանը՝ գործնականորեն ազդել և ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ հանուն պատանդ վերցված  մեր հայրենակիցների անհապաղ ազատման: Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Դ. Ասկերովին ու Շ. Գուլիևին ազատելու համար»,-ասել է  ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

«Ես հորիցս վերջին անգամ նամակ եմ ստացել 2017 թվականի նոյեմբերի 1-ին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով: Անցած տարավա նոյեմբերից մինչ այսօր, ոչ մի լուր չունեմ հորս մասին, ոչ նամակ, ոչ էլ տեսագրություն: Մենք շարունակում ենք կապ հաստատել կոմիտեի աշխատակիցների հետ, սակայն միշտ էլ ստանում ենք նույն պատասխանը, այն մասին, որ հանդիպել են հորս հետ և տեղեկացվել են նրա առողջական վիճակի և պահելու պայմանների մասին»,-ասել է   Դիլգամ Ասկերովի որդին Քյուրդօղլու Ասկերովը:


Create Account



Log In Your Account