Jul 12 2018 10:26
Gulyaz Shirinova
Views: 23

Ադրբեջանի ու  Եվրամիության խորհրդի նախագահներ  Իլհամ  Ալիևն ու Դոնալդ Տուսկը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Ի. Ալիևը և Դ. Տուսկը չորեքշաբթի հանդիպում են անցկացրել  Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարթակներում, հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը: «Հանդիպմանը քննարկվել է հայ-ադրբեջանական հակամարտությունը: Ի. Ալիևը իր զրուցակցին տեղեկացրել է հակամարտության ներկայիս վիճակի մասին»-ասված է հաղորդագրության մեջ: Տեղեկատվության համաձայն, Ի. Ալիևը և Դ. Տուսկը նշել են Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև քաղաքական, տնտեսական, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում հաջող համագործակցությունը: Ընդգծվել է   Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ Ադրբեջանի աճող դերը և TANAP (Անդրանատոլիական գազատար) նախագծի կարևորությունը:

«Դրա հետ մեկտեղ, զրուցակիցները կարծիքների փոխանակություն են անցկացրել տարածաշրջանում, որտեղ տեղակայված է Ադրբեջանը,  իրավիճակի, տարածաշրջանային անվտանգության  ու մարտահրավերների շուրջ»,.- ասված է տեղեկատվության մեջ:


Create Account



Log In Your Account