Jul 12 2018 10:28
Gulyaz Shirinova
Views: 33

Նուրիևների ընտանիքը 26 տարի առաջ, Հայաստանի զինված ուժերի կողմից Ֆիզուլիի շրջանի օկուպացիայի արդյունքում  ստիպված լքել էին իրենց հարազատ օջախները: Այն ժամանակվանից էլ նրանք ապրում են Բաքվի Նարիմանովի շրջանում՝ շինարարությունը կիսատ մնացած հիվանդանոցի նկուղում:  Ֆլորա Ասլանովան իր  ուսերի վրա վերապրել է հարկադրաբար տեղահանվածների բոլոր տառապանքները, սակայն երբեք չի կորցրել  հույսը: Գուցե և նրա համար, որ նրանք  իրենց իրերը դեռ  մի քանի ամիս առաջ արդեն հավաքել էին:

«Եկան, փաստաթղթեր տվեցին մեզ, ոչնչից տեղյակ չէինք:  Մենք հարցնում էինք, սակայն հայտնի չէր թե երբ ենք վերաբնակվելու  նոր բնակարաններում: Ձեռքերս դողացին, երբ ասացին, որ երեք սենյականոց բնակարան ենք ստանալու: Ասացին, որ արդեն կարող եք ապրել նոր բնակարանում»,-ասել է  հարկադիր  վերաբնակ Ֆլորա Ասլանովան:

Նուրիևների ընտանիքը բաղկացած է  5 հոգուց: Նոր բնակարաններում ապրելու համար շատ քիչ իրեր են բերել: Անկողնային պարագաներ, գորգեր և որոշ տեխնիկական իրեր:  Ֆլորա խանումը մեծ հաճույքով է խոսում լայն և լուսավոր սենյակների մասին: Արդեն ամեն մեկն ունի իր անկյունը:

«Մենք այսուհետև կապրենք ավելի լուսավոր բնակարաններում: Կենցաղային իրերը դեռ քիչ են, ժամանակին ամեն ինչ կգնենք: Մենք շատ ուրախ ենք նման պայմաններում ապրելու համար»,-ասել է  Ֆլորա Ասլանովան:

Ֆլորա խանումը, որքան էլ գոհունակությամբ խոսի նոր բնակարանի մասին, սակայն նա չի կարողանում մոռանալ Ֆիզուլին: Հողի կարոտը միշտ տանջում է նրան   և միշտ պատրաստ է վերադառնալ հարազատ հողեր: Այս հույսի լույսը երբեք չի մարել նրա սրտում:

Ավանում արդեն 31 ընտանիք է տեղավորվել, այն նախատեսված է 46 ընտանիքի  համար: Բնակելի համալիրը տեղակայված է Գարադաղի շրջանում՝ Լոքբաթան-Գոբու ճանապարհի վրա: Ավանը բաղկացած է  11  ինը  հարկանոց շենքից: Համալիրը կառուցվել է  ձեռնարկատերերի  կողմից:

“Qobu Park” բնակելի համալիրը հարկադրաբար տեղահանվածների համար երկրում կառուցված թվով 98-րդ ավանն է: Նոր բնակելի համալիրում ստեղծվել են բոլոր անհարժեշտ պայմանները:

Նոր բնակարաններում բնակեցված  հարկադրաբար տեղահանվածների ընտանիքների ցուցակը կազմվել է  առկա օրենսդրության համապատասխան գործող հանձնաժողովի կողմից:


Create Account



Log In Your Account