Jul 12 2018 12:42
Gulyaz Shirinova
Views: 9

Նախօրեին Բրյուսելում կայացել է  Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ  կայացել է՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Մնացականյանի հետ՝ նրա այդ պաշտոնում նշանակվելուց հետո  առաջին հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Հանդիպումը շարունակվել է շուրջ չորս  ժամ: Մինչ այդ, կայացել է՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Էլմար Մամեդյարովի առանձին  զրույցը:

Հանդիպման շրջանակներում մանրամասն քննարկվել է՝ հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ բանակցային գործընթացը և նշվել է առկա ձևաչափով բանակցությունների շարունակելը:

Կարծիքների փոխանակություն է անցկացվել նաև բանակցային գործընթացի առաջխաղացման համար հերթական քայլերի  և համանախագահների գործունեության պլանների շուրջ:

Բաքվում արդեն  որևէ լուրջ փոփոխության հատուկ հույսեր չեն տածում: Որովհետև  բոլորին վաղուց հայտնի է՝ ստատուս քվոյի երկարաձգմանն ուղղված  պաշտոնական Երևանի քաղաքական կուրսը: 

«Կարծում եմ, որ բանակցությունների անցկացումը շատ կարևոր է, սակայն  Երևանի դիրքորոշման մեջ՝ դեպի  դրականը որևէ փոփոխություն ակնկալել չարժե: Այստեղ հիմնական պատճառը կարելի է համարել Հայաստանի պաշտոնական ատյանների բացահայտ ցանկություն չունենալը: Այս ամենը կապված է նրա հետ, որ այնտեղ նոր կառավարություն է,  նոր մարդիկ են, որն ըստ էությամբ ոչ մի արժեք չունի:  Որովհետև կարող են լինել նոր դեմքեր, սակայն քաղաքականությունը նույնն է»,-ասել է քաղաքագետ Թոֆիկ Աբասովը:


Create Account



Log In Your Account