Jul 12 2018 12:44
Gulyaz Shirinova
Views: 66

«ԼՂԻՄ-ն իմ աշխատանքը, իմ ցավը, իմ վիշտն է: Թող Աստված  պահի մեզ»,-այս խոսքերը պատկանում են Ադրբեջանի ազգային հերոս Յուրի Կովալյովին:  1990 թվականի նոյեմբերին մորը գրած նամակի տողերում շատ բան է ասվում:   Յուրի Կովալյովի  զոհվելու ժամանակ նրա դուստրը ընդհամենը 2 տարեկան էր: Հոր մասին հիշողությունները թեկուզ մշուշոտ են, բայց մնացել են նրա հուշերում: Իսկ այդ հուշերն ամրապնդել են մոր, տատիկի պատմածները, նրանից մնացած  նամակները, լուսանկարները և անձնական   իրերը:

«Ես երբեք չեմ մոռանա հորս, նրա հերոսական սխրագործությունները: Ես միշտ ասել և ասում եմ այդ մասին: Ես բոլոր  հանգստյան օրերին այցելում եմ հորս գերեզմանը, ծաղիկներ եմ դնում  և զրուցում նրա հետ: Գիտեք, ես ապրում եմ դրանով, դա ինձ համար շատ  կարևոր է»,-ասել է  Ադրբեջանի ազգային հերոս Յուրի Կովալյովի դուստրը Ռեգինա Կովալյովան:

Յուրի Կովալյովը ծնվել է 1965 թվականին Ադրբեջանում: Նա մանկուց էր երազում զինվորական  դառնալ: Լինելով ՕՄՈՆ-ի շարքերում նա հանրապետության մյուս խիզախ որդիների  հետ միասին ակտիվ մասնակցել է Չայքենդի օպերացիայում՝ ադրբեջանական տարածքների օկուպացիայից ազատագրման  գործողություններին, հաճախ է  մեկնել հայերի կողմից ահաբեկչական ակտեր իրականացված վայրեր:  Յուրի Կովալյովը 1991 թվականի ապրիլին փրկել է ադրբեջանական Շուշա քաղաքի մոտակայքում կործանված ուղղաթիռի ուղևորներին: 

«Ապրիլին, երբ ուղղաթիռը կործանվեց, այնտեղ շատ լրագրողներ, պատգամավորներ կային: Այն պահին, երբ  բոլորն իրենց կորցրել էին, Յուրան հրամանատարությունը վերցրել է իր վրա, և  մի քանի րոպեի ընթացքում պետք էր ճիշտ  որոշում ընդունվեր: Յուրան բոլորին մոբոլիզացրեց, հավաքեց, մարդկանց  դուրս բերեց և ինքը վերջինը լքեց ուղղաթիռը: Ուղղաթիռը շրջվելով ընկավ անդունդը»,-ասել է  Ադրբեջանի ազգային հերոս Յուրի Կովալյովի եղբայրը Վիտալի Կովալյովը:

Շուշա քաղաքի տարածքը նույնպես 90-ական թվականներին՝  Հայաստանի զինված ուժերի կողմից  օկուպացված Ադրբեջանի 20 տոկոս տարածքների շարքում: Այս քաղաքի և օկուպացման տակ գտնվող մյուս տարածքների ազատագրման մարտերում իրենց արյունն են թափել նաև Ադրբեջանում ապրող մյուս  ազգերի և ժողովուրդների ներկայացուցիչները: Յուրի Կովալյովը զոհվել է 1991 թվականի հոկտեմբերին: Մարտական մեքենան, որում նա երեք ընկերների հետ միասին վերադառնում էր մարտական առաջադրանքից,  գնդակոծվել է հայկական զինված ուժերի կողմից: Նրանցից երկուսը զոհվել են, իսկ մյուս երկուսը ծանր վիրավորվել են:

«Դա շատ ցավալի է, դա շատ մեծ կորուստ  է: Այն որ դուստրն ապրում և մեծանում  է առանց հոր խնամքի, շատ ցավալի է: Ես հավատում եմ, որ ամեն ինչ  կվերադարձվի: Ես  ուղղակի կատարում եմ այն ինչ պետք է կատարեմ: Իսկ ամենագլխավորը  հորս երազանքն է՝ մեր դրոշը բարձրացնել  Շուշայում»,-ասել է   Ռեգինա Կովալյովան:

Յուրի Կովալյովը թխադեմ երիտասարդ էր, դրա համար էլ նրան սև էին անվանում: Օգտվելով դրանից նա հաճախ էր գնում հետախուզության թշնամու թիկունք: Հայկական   հրոսակախմբերը նրա գլխի համար մեծ գին էին նշանակել: Յուրի Կովալյովը մինչև վերջ մարտնչել է հանուն Ադրբեջանի տարածքային ամբողջականության: Ղարաբաղի համար  պատերազմը նրա համար մեծ քաղաքացիական պարտք էր հանդիսանում: Այս խոսքերը ցավով և վշտով էր գրել ռազմաճակատից մորն ուղարկած լուսանկարի վրա: 1992 թվականի հունիսի 5-ին Յուրի Կովալյովին հետմահու՝ Ադրբեջանի ազգային հերոսի կոչում է շնորհվել:

 


Create Account



Log In Your Account