Aug 10 2018 12:53
Banovsha Shahaliyeva
Views: 8

Հաշված օրեր են մնացել Ղազախստանում Մերձկասպյան երկրների 5-րդ գագաթնաժողովի անցկացմանը: Գագաթնաժողովի ժամանակ Ակտաուն կընդունի շուրջ  600 արտասահմանցի հյուրերի: Քաղաքում մեծ մասշտաբի կանաչապատման աշխատանքներ են կատարվել:  Գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք հանդիպման ժամանակ՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքմենստանի նախագահները կքննարկեն և կստորագրեն  գլխավոր հանրագումարային փաստաթուղթը՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան: 

«Դա առանց չափազանցության  պատմական իրադարձություն է, շատ նշանակալից դեպք է Մերձկասպյան երկրների, մասնավորապես Ադրբեջանի համար: Կոնվենցիայի ստորագրումից հետո մի շարք նախագծեր կարող են իրականացվել: Իմ կարծիքով, բավական լայն և արդյունավետ համագործակցություն կսկսվի»,-ասել է գլոբալ էներգետիկայի խնդիրներով ՄԱԿ-ի ավագ փորձագետ Թողրուլ Բաղըրովը:

«Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ կոնվենցիայի համաձայն, Կասպին չի ճանաչվի ոչ ծով, ոչ էլ լիճ: Կասպին հատուկ կարգավիճակ կունենա:   Դա բացատրվում է յուրահատուկ աշխարհագրական, ջրաբանական և այլ բնութագրություններ ունեցող կազմվածքով»-հայտարարել է Կարասինը:

«Մերձկասպյան երկրների 5-րդ գագաթնաժողովում   նոր կոնվենցիայի ստորագրումը  բազմամյա գործունեության արդյունքն է հանդիսանում, որը պետք է ապահովի ողջ տարածաշրջանի կայուն և անվտանգ զարգացումը: Գոյություն ունի նաև Կասպից ծովի հատակով խողովակաշարերի անցկացման   հետ կապված բարդ հարց, որովհետև այստեղ շատ կարևոր է նկատի առնել բոլոր բնապահպանական չափանիշները: Չպետք է վտանգ   ստեղծել, չպետք է աղտոտել ծովը: Դրա համար էլ  Կասպից ծովի իրավական կարգավիճակը այլ ազդակ կհաղորդի այս ջրավազանի զարգացմանը և տրանսպորտային ներուժին»,-ասել է քաղաքագետ (Ռուսաստան) Պավել Կլաչկովը: 

Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման շուրջ բանակցությունները սկսվել են 1994 թվականին: 1996 թվականին Աշխաբադում՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի մշակման հարցով՝ Մերձկասպյան պետությունների արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել:  


Create Account



Log In Your Account