Aug 10 2018 13:41
Banovsha Shahaliyeva
Views: 9

Բաքվում կայացել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ  Էմոմալի Ռահմոնի դիմավորման հանդիսավոր արարողությունը: Պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Տաջիկստանի նախագահի պատվին կանգնեցվել է պատվո պահակախումբ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմավորել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին:

Հնչել են Տաջիկստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական օրհներգները:

Ադրբեջանի պետության ու կառավարության անդամները ներկայացվել են նախագահ Էմոմալի Ռահմոնին, Տաջիկստանի պատվիրակության անդամները՝ նախագահ Իլհամ Ալիևին:

Պաշտոնական դիմավորման արարողության ավարտից հետո, կայացել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի դեմ առ դեմ հանդիպումը:

Դեմ առ դեմ հանդիպման ավարտից հետո, կայացել է ընդլայնված կազմով հանդիպում՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

«Մենք շատ ուրախ ենք ձեզ  տեսնել Ադրբեջանում: Վստահ եմ, որ ձեր այցը նոր ազդակ կհաղորդի մեր բարեկամական  և եղբայրական երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: Մենք ակտիվ փոխգործակցում ենք նաև  միջազգային ասպարեզում:  Տաջիկստանը և Ադրբեջանը ավանդաբար աջակցում են միմյանց՝ միջազգային կազմակերպություններում և դա  շատ կարևոր է մեր երկրների համար: Իհարկե, մեր համագործակցության  հիմնական ուղղություններից մեկը հումանիտար ոլորտում համագործակցությունն է: Այստեղ մենք հենվում ենք  մեր ժողովուրդների միջև ավանդական կապերի վրա, որոնք  լավ հիմք են հանդիսանում մեր այսօրվա հարաբերությունների համար: Մեր հարաբերությունների օրակարգը շատ լայն է, մենք հաճախակի հանդիպումներ ենք անցկացնում, կարևոր հարցեր ենք քննարկում փոխադարձ այցերի,  միջազգային բնույթի միջոցառումների  շրջանակներում: Մեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են»,-ասել է Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևը:  

«Նախ երախտագիտություն  եմ հայտնում բարեկամական երկիր պաշտոնական այց կատարելու հրավերի, մեզ ցուցաբերած ջերմ ընդունելության և հյուրընկալության    համար: Տաջիկստանի հանրապետությունը բարձր է գնահատում մեր ժողովուրդների միջև ավանդական բարեկամության կապերը, որոնք հենվում են պատմական մշակութային կապերի ընդհանրությանը և բազմադարյա ավանդույթներին: Շատ ուրախալի է ընդգծել, որ այսօր Ադրբեջանի և Տաջիկստանի միջև հարաբերությունները  գնալով զարգանում են: Մենք շահագրգռված ենք  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ արդյունավետ  համագործակցության հետագա զարգացման  և խորացման մեջ: Վստահ եմ, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները բովանդակալից կլինեն և մեր բազմապլանային գործընկերությունը էլ   ավելի բարձր մակարդակի կհասցվի»,-ասել է Տաջիկստանի նախագահ    Էմոմալի Ռահմոնը:  

Ընդլայնված կազմով հանդիպման ավարտից հետո, կայացել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի մասնակցությամբ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Փաստաթղթերի ստորագրման արարողության ավարտից հետո՝ Ադրբեջանի և Տաջիկստանի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:

 

 


Create Account



Log In Your Account