Aug 10 2018 14:00
Banovsha Shahaliyeva
Views: 34

Թուրքիան ներկայացնող,  ծագումով ադրբեջանցի  մարզիկ Ռամիլ Գուլիևը  դարձել է թեթև ատլետիկայի Եվրոպայի չեմպիոն: Բեռլինում անցկացված  Եվրոպայի 24-րդ առաջնության եզրափակիչի վազքամրցույթում՝ 200 մետր վազքի մրցումներում Ռամիլ Գուլիևը դարձել է լավագույնը: Առաջ անցնելով մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Իռլանդիայից և Հոլլանդիայից իր մրցակիցներից, մարզիկը 19,76 վայրկյան արդյունքով նվաճել է ոսկե մեդալ: Եվրոպական չեմպիոնների համար նոր ռեկորդ սահմանելով, թեթևատլետը նաև բարելավել է իր սեփական լավագույն արդյունքը և Թուրքիայի ռեկորդը: Նշենք, որ 2017 թվականին Գուլիևը Լոնդոնում՝ 200 մետր վազքի մրցումներում դարձել է աշխարհի չեմպիոն, Թուրքիային բերելով՝ նրա պատմության մեջ նման մակարդակի առաջնություններում առաջին ոսկե մեդալը և դրանով հանդերձ, եղել  է երկրորդ «սպիտակ» սպրինտերը՝100 մետրը հաղթահարելով   10 վայրկյանից էլ քիչ ժամանակում: Գուլիևն իր հաղթանակը տոնել է Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների ներքո: Թեթևատլետը հաղթել է  Իսլամական խաղերում, Համաշխարհային  Ունիվերսիադայում, Միջերկրածովյան խաղերում և այլ մրցումներում:

 

 

 

 


Create Account



Log In Your Account