Aug 10 2018 14:19
Banovsha Shahaliyeva
Views: 63

Հայաստանում այսօր էլ հազարավոր քաղաքացիներ մի կերպ քարշ են տալիս իրենց խղճուկ գոյությունը՝ ապրում են անմարդկային սոցիալական  պայմաններում: Այսպես կոչված թավշյա հեղափոխության միջոցով իշխանության եկած մարդիկ չեն մտածում նպաստավոր պայմաններ ստեղծել աղքատության ճիրաններում տառապող մարդկանց կյանքը բարելավելու համար: Իրենց անձնական շահերով զբաղված երկրի իշխանությունները մարդկանց դրդում են դիմելու ծայրահեղ միջոցների: Գործազրկությունից, ծանր ապրելակերպից   հոգնած Արմեն Երանոսյանը ստիպված է եղել Երևանի հրապարակում մեխել  ոտքերը։  Ա1+-ի  թղթակցի հետ զրույցում տղամարդը նշել է, որ  գործազրկության պատճառով չի կարողանում վճարել վարկերը։

«Անհիմն ազատել են աշխատանքից, չեն վերականգնում ինձ աշխատանքի, որպեսզի իմ վարկերը մուծեմ պրծնեմ: Սոթքի ոսկու հանքում փականագործ եմ աշխատել 3 տարի»,-ասել է Արմեն Երանոսյանը։

Արմեն Երանոսյանը բազմիցս դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և նույն նպատակով էլ 2016 թվականին կարել էր բերանը։

«Բերանս էլ եմ կարել, պարոն Թաթոյանին էլ եմ դիմել, քաղաքապետին էլ եմ դիմել, բոլոր ատյաններ, բոլոր»: «Էսա 2 տարի 6 ամիս կլինի, որ ազատել են, տուզ տուգանքավոր գալիսա վարկերը»:

Արմենի միակ նպատակն է աշխատանքի վերականգնվի, որպեսզի  փակի  վարկերը:

«Ես 3-րդ կարգի հաշմանդամ եմ, մայրս 83 տարեկան 2-րդ կարգի հաշմանդամ:  Վերականգնեն իմ աշխատանքին վարկերը տամ իրանց գործը իրանց մնա, թողեմ էթամ էստեղից, 83 տարեկան ծնող ունեմ, թող նայի տունը, ոնց կլնի»:

Ի վերջո եկել են փրկարարները և նստարանը ապամոնտաժելու միջոցով Արմեն Երանոսյանին տեղափոխել հիվանդանոց՝ հետագա բուժօգնությունն այնտեղ կազմակերպելու համար։

 

 

 

 

 

 

 

 

 


Create Account



Log In Your Account