Aug 10 2018 17:19
Banovsha Shahaliyeva
Views: 34

Ընդլայնված կազմով հանդիպման ավարտից հետո, կայացել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի մասնակցությամբ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Փաստաթղթերի ստորագրման արարողության ավարտից հետո՝ Ադրբեջանի և Տաջիկստանի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:

«Այսօր ստորագրված հայտարարության տեքստում նշված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի հիման վրա: Ադրբեջանի ողջ ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում նման արդարացի դիրքորոշման համար: Արդեն երկար տարիներ է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքները գտնվում են Հայաստանի զինված ուժերի օկուպացիայի տակ: Հայաստանը հրաժարվում է կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի և այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված փաստաթղթերի պահանջները»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Առկա հակասություններն ու հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների ու նորմերի շրջանակներում: Համոզված ենք, որ քաղաքական-դիվանագիտական երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության նման բարդ խնդրի կարգավորման ամենակառուցողական ճանապարհն է»,-ասել է Տաջիկստանի նախագահ    Էմոմալի Ռահմոնը:  


Create Account



Log In Your Account