Sep 13 2018 17:51
Banovsha Shahaliyeva
Views: 43

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը երկուստեք գոհունակություն է հայտնվել երկու երկրների միջև տնտեսական, ռազմական, մշակութային և այլ ոլորտներում հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Ընդգծվել է, որ Լիբերմանի Ադրբեջան այցը իր ավանդը կներդնի Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցության ամրապնդման գործում: Զրույցի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանում բոլոր պայմաններն են ստեղծվել տարբեր համայնքների ներկայացուցիչների, այդ թվում հրեական համայնքի հաշտ ու համերաշխ ապրելու համար: 

«Ավիգդոր Լիբերմանի այցը Ադրբեջանի և Իսրայելի միջև առկա երկխոսության շարունակությունն է», - այս մասին СВС հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է 17-րդ գումարման Քնեսեթի պատգամավոր Յոսեֆ Շագալը: Նրա խոսքով, կողմերը համագործակցում են հիմնականում ռազմատեխնիկական ոլորտում:

«Իսրայելի պաշտպանության նախարարի Բաքու այցը և նրա հանդիպումը պարոն նախագահ Իլհամ Ալիևի հետ վկայում են այդ երկխոսության չափազանց կարևորության մասին: Կարելի է ենթադրել, կարևոր որոշումներ են ընդունվելու ռազմատեխնիկական հարցերի վերաբերյալ»,-ասել է Յոսեֆ Շագալը:

Իսրայելի պաշտպանական գերատեսչության այցի օրակարգում են տարածաշրջանային անվտանգության հարցեր, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցության հեռանկարները:  

«Այսօր Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Այս ամենի հիմքում դրված են կողմերի միջև առկա սերտ քաղաքական կապերը: Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունները կառուցվում են միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Ադրբեջանը իսրայելական սպառազինության խոշորագույն գնորդներից է: Ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը գնալով ընդլայնվում է»,-ասել է ԱՀ Միլլի Մեջլիսի պատգամավոր Այդըն Միրզազադեն:

Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Իսրայելի դիրքորոշումը մնում է անփոփոխ: Իսրայելը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

 


Create Account



Log In Your Account