Sep 14 2018 10:01
Banovsha Shahaliyeva
Views: 9

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պաոլո Ալլիին, տեղեկացնում է CBC.Az-ը:

Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև կապերի ներկա վիճակի և հեռանկարների, տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

Մամեդյարովը նշել է, որ Ադրբեջանը հուսալի և կայուն գործընկերային կապերի մեջ է ՆԱՏՕ-ի հետ, հավատարիմ է Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ օպերացիային աջակցելու աշխատանքին: Նախարարի խոսքով, Ադրբեջանը Աֆղանստանի հետ համագործակցում է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության և ներդրումների բնագավառում:


Create Account



Log In Your Account