Sep 14 2018 11:57
Banovsha Shahaliyeva
Views: 8

Միացյալ Նահանգները աջակցում են «Հարավային գազային միջանցք» նախագծին, որը ենթադրում է ադրբեջանական Շահդենիզ հանքավայրից արդյունահանված գազի դեպի Եվրոպա փոխադրում: Ինչպես տեղեկացնում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարար Ռիկ Փերրին: Նրա խոսքով, Միացյալ Նահանգների դիրքորոշումը կայանում է նրանում, որ էներգետիկ ոլորտում իրականացվող նախագծերը չպետք է հակասեն մրցունակության սկզբունքին և պետք է համապատասխանեն Եվրամիության շահերին:  Այս առումով, Միացյալ Նահանգները դեմ են Ռուսաստանի նախաձեռնած «Հյուսիսային հոսք-2» նախագծին, որովհետև տվյալ նախագծի իրականացումը կարող է բերել նրան, որ Եվրոպայի ներկրած գազի երկու երրորդը կկազմի ռուսական գազը:   Նշենք, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Հարավային գազային միջանցք» նախագիծը Եվրամիության համար առաջնահերթ նախագծերից է: Այն ենթադրում է ադրբեջանական գազի Եվրոպա փոխադրում: Ադրբեջանական գազը եվրոպական շուկաներ կհասցվի 2020 թվականի սկզբներին՝ Անդրադրիատիկ գազատարի շինարարությունից հետո:

«Ինչ վերաբերում է «Հյուսիսային հոսք-2» նախագծին՝ Միացյալ Նահանգները չեն աջակցում այդ նախագծի իրականացմանը, քանի որ այն լիովին չի համապատասխանում Եվրամիության շահերին: Սա չի նշանակում, որ այդ նախագիծը մրցակցում է Միացյալ Նահանգներից մատակարարումների հետ: Իրականում մենք աջակցում ենք հարավային երթուղուն՝ Անդրադրիատիկ խողովակաշարին, որը ենթադրում է ադրբեջանական գազի մատակարարում»,-ասել է Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարար Ռիկ Փերրին:

 


Create Account



Log In Your Account