Sep 14 2018 12:12
Banovsha Shahaliyeva
Views: 20

Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի համաձայն, Ադրբեջանի Զինված ուժերը սեպտեմբերի 17-22-ին  կանցկացնեն լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ՝ որին կմասնակցեն Ադրբեջանի զինված ուժերի տարբեր զորատեսակներ և զորամիավորումներ:

Լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններում կներգրավվի ավելի քան 20 000 զինծառայող, ավելի քան 20 միավոր տանկ և այլ ծանր տեխնիկա, ավելի քան 120 միավոր հրետանային և հրթիռային կայանք, 20 միավոր մարտական ավիացիա», - ասված է հաղորդագրության մեջ:  Զորավարժությունների շրջանակներում մշակվելու է հակառակորդի պաշտպանությունը ճեղքելու, Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող Հայաստանի զինված խմբավորումների ոչնչացման, հակառակորդի խոր թիկունքում ռազմավարական և ռազմական օբյեկտների ոչնչացման, և օկուպացված տարածքների ազատագրման գործողություններ:     «Զորավարժությունների ժամանակ կիրառվելու է վերջին տարիներին ձեռք բերված նորագույն սպառազինություն», - ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

 


Create Account



Log In Your Account