Sep 14 2018 12:18
Banovsha Shahaliyeva
Views: 10

Իսրայելի Պետության պաշտպանության նախարարի Ադրբեջան այցը կարելի է համարել պատմական և կենսականորեն կարևոր իրադարձություն, քանի որ սա Ավիգդոր Լիբերմանի՝ Իսրայելի  պաշտպանության նախարարի պաշտոնում առաջին այցն է Ադրբեջան: Այս մասին  իսրայելական Իններորդ հեռուստաալիքի «Օր»՝  տեղեկատվական-վերլուծական հաղորդման եթերում հայտարարել է իսրայելական՝ «Միջազգային նախագծեր՝ հասարակության համար» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար, միջազգային հարաբերությունների ոլորտի  հայտնի փորձագետ Արիե Գուտը: Փորձագետը նշել է, որ ժամանակակից փուլում Իսրայելի և Ադրբեջանի միջև առկա համագործակցության և գործընկերության  վստահելի կապերը, իսկական և անկեղծ մոդել են հանդիսանում աշխարհի մի շարք երկրների համար:

«Ամենադժվար պահերին այս երկու երկրները միշտ եղել են կողք կողքի, մշտապես փոխադարձ աջակցություն են ցուցաբերում միմյանց: Ամուր գործընկերության կարևոր գործոններից մեկն էլ մարդկային գործոնն է: Ադրբեջանցիների և Ադրբեջանի տարածքում  ավելի քան 2600 տարի ապրող 25 հազարանոց հրեական համայնքի միջև առկա է սերտ և եղբայրական բարեկամություն: Երկու երկրների առաջնորդների միջև քաղաքական երկխոսությունն ու փոխադարձ վստահությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա», - նշել է Արիե Գուտը:

Նա նշել է, որ ցավոք, կան երկրներ, որոնք մեծ նախանձով են հետևում ադրբեջանա-իսրայելական ռազմավարական գործընկերության զարգացմանը և ամրապնդմանը: 

«Նման երկրներից մեկն էլ Հայաստանի Հանրապետությունն է, որն օկուպացրել է Ադրբեջանի 20 տոկոս տարածքները: Հայկական ագրեսիայի արդյունքում այսօր Ադրբեջանում կա ավելի քան 1 միլիոն փախստական և հարկադրաբար տեղահանված: Հիշելով 2016 թվականի ապրիլյան դեպքերը, ուզում եմ հիշեցնել, որ հենց Ադրբեջանի և Իսրայելի միջև առկա ռազմական  համագործակցությունը արմատապես փոխեց տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը:  Ադրբեջանի զինված ուժերը մի քանի օրվա ընթացքում փաստորեն, ոչնչացրեցին Հայաստանի օկուպացիոն բանակի առաջնային դիրքերը: Ինչ վերաբերում է Հայաստանի քննադատությանը, ապա կարող եմ ասել, որ Ադրբեջանն ու Իսրայելը իրենք են ընտրում իրենց  գործընկերներին: Իրենք են որոշում ռազմավարական գործընկերության մակարդակը՝ ռազմա-տեխնիկական ոլորտում: Ոչ ոք իրավունք չունի միջամտելու  այս ամուր ռազմավարական գործընկերությանը»,-ասել է  միջազգային հարաբերությունների գծով  փորձագետ Արիե Գուտը:


 


Create Account



Log In Your Account