Sep 14 2018 12:33
Banovsha Shahaliyeva
Views: 12

Հայաստանում այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո երկրի նոր իշխանավորները հետապնդում են իրենց նախորդներին: Իշխանության ղեկին կանգնած մարդիկ, հայ հասարակությունը նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, նրանց հարազատներին ու մերձավորներին  մեղադրում են կոռուպցիայի, կաշառակերության, ապօրինի հարստացման, սպանությունների և բազմաթիվ այլ հանցագործությունների մեջ: Նրանք էլ իրենց հերթին  վարչապետ Նիկոլ Փաշինյանին բռնապետ են անվանում: Հիշեցնենք, որ օրերս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Yerevan.Today–ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ նոր բռնապետ է Հայաստանում հայտնվել:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն էլ  1in.am-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Հայաստանում բռնատիրության էլեմենտներ կան․

 «Հայաստանում բնականաբար բռնատիրության էլեմենտներ կան»:

Ըստ Գալուստ Սահակյանի երկրում ամեն օր ինչ որ մարդկանց են կալանավորում:

«Մարդկանց նկատմամբ, ամեն օր մեր ժողովուրդը տեսնում է, որ մարդկանց են բռնում, որոնք ինչ-որ հանցանքներ են կատարել»։

Անդրադառնալով օրերս «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ Հայաստանի վարչապետի  հնչեցրած հայտարարությանը, թե պետք է Ազգային Անվտանգության  Ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ռեյդ իրականացնեն  և օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնեն ասֆալտներին և զինաթափեն՝ Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ եթե օլիգարխ կա, պետք է զինաթափել։


Create Account



Log In Your Account