Sep 14 2018 14:30
Banovsha Shahaliyeva
Views: 45

2008 թվականի մարտի 1-ի գործով նախաքննությունը չնայած մինչ այսօր  շարունակվում է՝ այդ ընթացքում չեն բացահայտվել և արդարադատության առջև չեն կանգնել ոճրագործության բուն կատարողները, սադրիչներն ու կազմակերպիչները։

0038 հույժ գաղտնի հրամանով, որով 2008 թվականին բանակը բերվել էր զորանոցային վիճակի, Գորիսի զորամասից Երևան էր բերվել նաև նորակոչիկ Սերգեյ Դարբինյանը։ «Ազատության» Դարբինյանը վերհիշելով 10 տարի առաջ տեղի ունեցածը նշել է, որ մարտի 1-ի լուսաբացից մինչև մարտի 8-ը իրենք հսկել են Օպերայի շենքի տարածքը։

«Հիմնականում ոստիկաններն էին ահավոր վիրավորական խոսքերով խոսում, որ այսինչ գործողություն են արել, ժողովրդին են քշել, դուք էլ եկել եք, լավ եք արել, պըտի մեկս մեկի օգնենք»,-ասել է Սերգեյ Դարբինյանը:

Մարտի 1-ին Երևանի ամենաթեժ կետերում եղել է նաև Սամվել Սինդոյանը, ով Մաշտոցի պողոտայում առաջին գծում մասնակցել է ցուցարարների հետ բախումներին։

«Հրամանը տրվում էր՝ առաջ, առաջ, առաջ, միայն առաջ: Գնացել ենք մինչև ավտոբուսները, որտեղ ավտոբուսներով ժողովուրդը ճանապարհը փակել էր»,-ասել է Սերգեյ Դարբինյանը:

Սինդոյանի խոսքով լուսարձակող փամփուշտներով կրակում էին օդ՝ դեպի ցուցարարները և այդ ամենը տեղի էր ունենում զորքի մեջքի հետևում: Նույն օրը Սամվել Սինդոյանը գլխուղեղի ու ողնաշարի վնասվածքներ էր ստացել։ Արդյո՞ք ցուցարարներին էին հարվածել լրագրողի հարցին արձագանքել է՝ նրանք իրենից 50 մետր հեռավորության վրա էին․

«Դա հնարավոր չէր, որ դա ժողովուրդը ըլներ, որովհետև ժողովուրդը ինձանից շատ հեռու էր․․․ Կային ոստիկաններ, ուրիշ ոչ ոք չի եղել մեր կողերը»:

Նշենք, որ օրերս Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը աղմկահարույց հայտարություն է արել: Նրա խոսքով՝ մարտի 1-ին Լեոյի փողոցում հենց բանակն է  կրակել մարդկանց բնակարանների ուղղությամբ։

Այսօր Հայաստանում ահազանգում են, որ մարտի 1-ի մեղավորները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են և որ նրանք պետք է պատասխան տան իրենց կատարած հանցագործությունների համար:

Առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր Ազատ Արշակյանը 1in.am-ի հետ հարցազրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է իր հետ գլուխ դնել, նշել է, որ Քոչարյանը ցանկանում է վերականգնել վստահությունը:

«Զրկանքներ, պարտադրող ռեժիմի առաջնորդն էր ինքը: Էդ ժամանակների  ղեկավարը սպառնում է նոր ժամանակներին: Մարդը ադեկվատ չէ, չի հասկանում, որ ինքն անցել է, իր ժամանակն անցել է: Ժամկետանց որևէ ապրանք, այդ թվում նաև օրացույցային երեւույթներ, չենք կարող վերականգնել: Նրա սպառնալիքը ծիծաղելի է»,-նշել է Ազատ Արշակյանը:

1in.am-ն էլ գրում է, որ երկու նախկին նախագահների շուրջ օղակը սեղմվում է: Կասկածից դուրս է, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին երկրից թալանվել է միլիարդավոր դոլարներ, ըստ որոշ հաշվարկների` խոսքը 20-30 միլիարդ դոլարի մասին է: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն կարող խուսափել քրեական հետապնդումից ու պատասխանատվությունից: Բացի կոռուպցիոն մեղադրանքներից, Ռոբերտ Քոչարյանն արդեն մեղադրվում է նաև սահմանադրական կարգի տապալման մեջ, չափազանց մեծ է հավանականությունը, որ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվելու նաև Սերժ Սարգսյանին, գրում է 1in.am-ը:

 

 


Create Account



Log In Your Account