Sep 14 2018 16:45
Banovsha Shahaliyeva
Views: 19

«Շանթ-2018»  զորավարժությունների շրջանակներում Ադրբեջանին պատերազմ հայտարարելով՝ Հայաստանը մեկ անգամ ևս ապացուցում է, որ հենց ինքն է հակամարտող կողմը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Նա նշել է, որ Հայաստանի վարչապետը շարունակում է հանդես գալ հակասական հայտարարություններով՝ ժխտելով ինքն իրեն: «Սա նաև ցուցադրում է Հայաստանի նոր ռազմաքաղաքական ղեկավարության արխաիկ և ֆեոդալական մտածելակերպը», - ասել է Հիքմեթ Հաջիևը:

«Այն ժամանակ, երբ Ադրբեջանը կառուցողական քայլեր է ձեռնարկում ղարաբաղյան հակամարտությունը  ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ և առարկայական բանակցությունների միջոցով կարգավորելու ուղղությամբ, Հայաստանի նոր կառավարությունը շարունակում է Սարգսյանի ռեժիմի ագրեսիվ քաղաքականությունը:  Այսպիսով, միջազգային հանրությունը ականատես է դառնում անդունդի խորացման, որը քաղաքակիրթ աշխարհը բաժանում է Հայաստանից: Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ բանակցային գործընթացի ձախողման, լարվածության աճի պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է Հայաստանի ղեկավարության վրա»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

 


Create Account



Log In Your Account