Oct 10 2018 15:16
Banovsha Shahaliyeva
Views: 19

Հայաստանը ընկղմվել է խորը աղքատության մեջ: Ցածր աշխատավարձն ու չնչին նպաստը չեն բավականացնում նրանց` ծայրը ծայրին հասցնելու համար:

Երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակը տղամարդկանց ստիպում է աշխատանք փնտրել արտերկրում, ինչի հետևանքով ընտանիքի ողջ հոգսը ընկնում է կանանց վրա, ովքեր անգործության պատճառով ընտանիքը պահելու համար  ստիպված  դիմում են ծայրահեղ միջոցների՝ այդ թվում գողության: Իր չորս երեխաներին սովից փրկելու համար ստիպված գողություն է կատարել Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանը: Եթե պետությունը չթերանար և կատարեր իր պարտականությունները, գուցե 37-ամյա բազմազավակ Հասմիկ Սարգսյանը չհայտնվեր ամբաստանյալի աթոռին։

Հիշեցնենք, որ Հայաստանի Վերաքննիչ դատարանը Հասմիկ Սարգսյանին 10 հազար դրամ գողության համար դատապարտել է 5 տարվա ազատազրկման։ Գործն օգոստոսին ուղարկվել է Վճռաբեկ դատարան, որը երեք ամսվա ընթացքում կարող է վարույթ ընդունել։

Վճռաբեկի դիմաց  մի խումբ մարդիկ ակցիա են անցկացրել՝ պահանջելով, որպեսզի վարույթ ընդունվի Հասմիկ Սարգսյանի վճռաբեկ բողոքը, որով հնարավորություն կընձեռվի բեկանել Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարանների վճիռները և կկանխվի կնոջ ազատազրկումը 5 տարով:  Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ Հասմիկ Սարգսյանը ոչ թե 10, այլ 4 հազար դրամի գողություն է կատարել:

«Նրան ստիպել են, որ տաս հազար դրամի գողություն է արել և դրա համար դատապարտել են վեց ու կես տարվա ազատազրկման Սիսիանի դատարանում: Պատիժը հետո վերածվեց հինգ տարվա»,-ասել է ակցիայի մասնակից  Արփինե Գալաֆյանը:

Ակցիայի մասնակիցները դատարանի մուտքի մոտ՝ գետնին դրել էին մթերք, որը հնարավոր է գնել 4000 դրամով։ Եվ հենց այդքան գումար գողանալու ու անչափահաս երեխաներին կերակրելու համար Հասմիկին հինգ տարվա ազատազրկման դատապարտելը, ըստ նրանց, անընդունելի է.

«Իր կատարած հանցագործությունը զուտ ծայրահեղ արարք է եղել: Իսկ ծայրահեղի ժամանակ անձը ազատվումա քրեական պատասխանատվությունից»,-ասել է իրավաբան  Ստելլա Չանդիրյանը:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ավելի վաղ դեպքի առթիվ հայտարարություն էր տարածել, որում ասվում է, որ Հասմիկ Սարգսյանի ընտանիքը գոյատևում է ծայրահեղ կարիքի պայմաններում՝ վարձակալած բնակարանում: Ընտանիքի հայրը հեռացել է, մինչ ամուսնալուծվելն էլ պարբերաբար ֆիզիկական բռնության է ենթարկել կնոջը, որի հետևանքով նաև երեխաների մոտ առկա են առողջական բազմաթիվ խնդիրներ:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքով, եթե չկան բավարար պայմաններ, ու անձը չի կարողանում լուծել իր սոցիալական խնդիրները, այդ դեպքում նա ինչպե՞ս կարող է իր խնամքի տակ գտնվող անչափահաս երեխաներին կերակրել.

«Եթե ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ և լինեն սոցիալական աջակցության մեխանիզմներ նմանատիպ քայլի դեպքում բոլորովին այլ մոտեցում կարող է լինել հասարակության կողմից: Բայց եթե չկան պետության կողմից, ինչ կարող ենք ակնկալել կնոջից»:

Ակցիայի մասնակիցները հուսով են, որ վճռաբեկ դատարանի որոշման

արդյունքում չորս երեխաները չեն զրկվի իրենց մորից:


Create Account



Log In Your Account