Oct 10 2018 17:05
Banovsha Shahaliyeva
Views: 44

Ելույթ ունենալով Անթալիայում՝ Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովում, Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հավատարիմ մնալով ագրեսոր երկրի ավանդույթներին, հակասական հայտարարություններ է արել հայ, ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաև 1915 թվականի իրադարձությունների մասին: Ի պատասխան Շարմազանովի հայտարարությանը, Միլլի Մեջլիսի խոսնակ Օգտայ Ասադովը նշել է, որ ներկայումս Ղարաբաղում ապրող հայերին ինքնավարության իրավունք տրամադրելու մասին կարծիքը սխալ է և հակասում է օրենքին:  Օգտայ Ասադովը նշել է, որ Թուրքիային մտացածին «ցեղասպանություն» իրականացնելու մեջ մեղադրող Հայաստանը, ինքը 20-րդ դարի վերջերին հաշվեհարդար է տեսել ադրբեջանական Խոջալու քաղաքի խաղաղ բնակչության նկատմամբ: Այդ ոճրագործությունը աշխարհի մի շարք երկրների կողմից ճանաչվել է որպես ցեղասպանություն:    

 «Հայ դիվանագիտությունը պետք է սկզբունքային գնահատական տա իր գործողություններին: Շուրջ 30 տարի սրանից առաջ Հայաստանը ավազակային հարձակում է կատարել Ադրբեջանի վրա, տարածքային հավակնություններ է ներկայացնում բոլոր հարևան երկրների  հանդեպ: սա խոսում է այն մասին, որ Հայաստանի քաղաքական էլիտան բացարձակապես չի գիտակցում իր դերը միջազգային քաղաքական հարթությունում»,-ասել է ասել է քաղաքագետ  Թոֆիկ Աբբասովը:

Հայկական կողմի հայտարարությանը պատասխանել է նաև Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բինալի Յըլդըրըմը:

«Այս ժողովում, որը քարոզում է խաղաղություն և կայունություն, անհնար է ընդունել իրականությանը հակասող կարծիքներ: Եթե Հայաստանը իսկապես ուզում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, պետք է հրաժարվի  մտացածին «հայոց ցեղասպանության» վերաբերյալ մեղադրանքներից ու այդ պատմական իրադարձության քննությունը թողնի պատմաբաններին: Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օգտայ Ասադովը մանրամասն պատմեց հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության մասին: Ըստ էության, նման պահվածքով Հայաստանը ինքնամեկուսացվել է»,-ասել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բինալի Յըլդըրըմը:

Բինալի Յըլդըրըմը նաև նշել է, որ Հայաստանը պետք է վերջապես գիտակցի հարևանների հետ հարաբերությունների նորմալացման կարևորությունը: 

 

 


Create Account



Log In Your Account