Oct 11 2018 12:53
Banovsha Shahaliyeva
Views: 37

Ռուսաստանը ունի իր շահերը և դրանք կարող  են չհամընկնել Հայաստանի շահերին, СВС հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Անդրեյ Ֆրոլովը՝ մեկնաբանելով Մոսկվայի կողմից Բաքվին սպառազինություն մատակարարման հետ կապված հայկական քաղաքական վերնախավի դժգոհությունը: Նա ընդգծել է, որ իհարկե պետք է լսել գործընկերներին, սակայն պետք չէ անել այնպես, ինչպես նրանց է ձեռնտու:

«Ադրբեջանը հետաքրքիր գործընկեր է Ռուսաստանի համար: Որովհետև 2010 թվականի սկզբին ստորագրած բոլոր պայմանագրերով նախատեսված գումարները վճարվել են և կողմերը   բավարարված են միմյանցով, այն դեպքում, երբ կան բավականին խոշոր  գործընկեր երկրներ, որոնք զենք են ստանում ոչ միայն ինչ որ կոշտ փողերի համար, այլ նաև  ինչ որ վարկային սխեմաների օգտագործման ժամանակ, այդ թվում նաև Հայաստանը, երբեմն նաև ինչ որ բան են ստանում անհատույց»,-ասել է «Էքսպորտ վորուժենիի» ամսագրի գլխավոր խմբագիր (ՌԴ) Անդրեյ Ֆրոլովը:

Հայկական քաղաքական շրջանակներում չի հանդարտվում՝ Բաքվի ու Մոսկվայի հաջող ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված դժգոհությունը: Արտասահմանցի գործընկերների հետ հանդիպմանը Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը անպայման բարձրացնում  է՝ նրանց կողմից  Ադրբեջանին սպառազինություն վաճառելու հարցը: Ընդ որում, Հայաստանի ներկայացուցիչը բնականաբար չի հիշատակում այն մասին, որ ավելի քան 20 տարի Հայաստանի զինված ուժերը օկուպացման տակ են պահում 20 տոկոս ադրբեջանական հողեըը՝ Լեռնային Ղարաբաղն ու նրան հարակից 7 շրջանները: Ողջ այդ ժամանակաշրջանի ընթացքում հայ զինծառայողները կրակի են ենթարկում մերձճակատային գյուղերը, ինչի արդյունքում զոհվում է խաղաղ ադրբեջանական բնակչությունը, այդ թվում նաև երեխաներ: Երևանի դժգոհությանը իհարկե ուշադրություն չի դարձվում: Եվ Ռուսաստանը, և Բելառուսը և Սլովակիան ու բոլոր այն երկրները, որոնց հասցեին մեղադրանք է հնչեցվում Հայաստանից, գործում են ելնելով սեփական շահերից  և նրանք մտադիր չեն՝ հայկական քմահաճույների համար կորցնել Ադրբեջանի նման գործընկերոջը:  Ռուսաստանցի ռազմական փորձագետ Անդրեյ Ֆրոլովը նշում է, որ Ադրբեջանը շատ հետաքրքիր գնորդ է Ռուսաստանի համար, քանզի  ճշտապահորեն  վճարում է սպառազինության մատակարարման համար:

«Այնպես որ, տնտեսական տեսանկյունից Ադրբեջանը շատ հետաքրքիր գործընկեր է, առավել ևս այժմ մենք գիտենք բոլոր պայմանագրերի թիվը ՝դա 5 միլիարդ  է, իսկ դա ռուսական զենքի արտահանման ֆոնին բավականին զգալի գումար է»,-նշել է Անդրեյ Ֆրոլովը:

Ռուսաստանի կողմից Հայաստանին և Ադրբեջանին մատակարարումների ծավալը մի քանի անգամ տարբերվում է, ընդգծել է ռազմական փորձագետը: Այն ժամանակ, երբ Ադրբեջանը ինքնուրույն վճարել է Ռուսաստանին վերոհիշյալ 5 միլիարդ դոլարը, ապա Հայաստանը ինչպես սովորաբար, գտնվում է սպասողական ռեժիմում, թե երբ է ռազմավարական դաշնակիցը օգնելու  նրան: Երկու տարի առաջ, Մոսկվան 200 միլիոն դոլարի վարկ է տրամադրել հայկական կողմին: Չնայած դրան, այդ թվերը շատ են տարբերվում և դրա հետ կապված, ակնհայտ է, որ Ադրբեջանը՝ ֆինանսական, քաղաքական  և ընդհանրապես բոլոր տեսանկյուններից շատ կարևոր է Ռուսաստանի համար:

 

 


Create Account



Log In Your Account