Oct 11 2018 12:57
Banovsha Shahaliyeva
Views: 17

ԱՄՆ-ը՝ բարգավաճ, անվտանգ և հաջող Ադրբեջանին աջակցության հարցում ակտիվ դեր խաղալու հետաքրքրություն է ցուցաբերում: Այս մասին Բաքվում անցկացված մամուլի ասուլիսում հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնականի խորհրդական Ջորջ Քենթը:

«Ես եկել եմ այստեղ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև կապերին աջակցելու նպատակով:  Կարծում եմ, որ ամեն ոք հետաքրքրված է  ակտիվ կապեր հաստատելու մեջ:  ԱՄՆ-ը հետաքրքրություն է ցուցաբերում՝ բարգավաճ, անվտանգ և հաջող Ադրբեջանին աջակցության հարցում ակտիվ դեր խաղալու մեջ»,-ասել է Ջորջ Քենթը:

Նրա խոսքով, ադրբեջանական գազի Եվրոպա մատակարարումը ենթադրող «Հարավային գազային միջանցք»-ը՝  դիվերսիֆիկացնելով էներգետիկ ապահովման աղբյուրները,  կապահովի էներգետիկ   անվտանգությունը: 

«Հարավային գազային միջանցք» նախագիծը շատ  ընդարձակ նախագիծ է: Մի շարք ընկերություններ և երկրներ  միլիարդավոր դոլարներ են ծախսել այս նախագծի իրականացման համար: «Հարավային գազային միջանցք»-ի նման նախագծերը երկրների միջև համագործակցության լավագույն օրինակ են հանդիսանում»,-ասել է Ջորջ Քենթը:

ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնականի խորհրդական Ջորջ Քենթը նշել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի մասին:  

«Ադրբեջանում բոլորը հետաքրքրված են հակամարտության խաղաղ կարգավորմամբ: Բաքու կատարած այցի ժամանակ մենք ընդգծեցինք վերջին ժամանակներում հակամարտության կարգավորման գործընթացում առկա առաջընթացի մասին՝ ներառյալ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Նյու-Յորքում կայացած հանդիպումը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Դուշանբեում տեղի ունեցած հանդիպումը: ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երկրներից մեկը, լրջորեն  է վերաբերում՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա  ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստանձնած պարտավորություններին»,-նշել է Ջորջ Քենթը:  

Ավելի քան 25 տարի է անցել  ղարաբաղյան հակամարտության սկզբից, սակայն Հայաստանը ամեն կերպ ցանկանում է պահպանել   ստատուս-քվոն:  Ամեն օր Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է՝  Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների մասին: Օկուպանտ երկիրն անտեսում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից ընդունված բանաձևերը:

 

 

 


Create Account



Log In Your Account