Oct 11 2018 13:35
Banovsha Shahaliyeva
Views: 11

«Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքները վերածվել են «գորշ գոտու», որովհետև մնացել են Ադրբեջանի վերահսկողությունից դուրս: Այս տարածքներից  անջատողական ռեժիմն օգտվում է ապօրինի գործունեություն իրականացնելու նպատակով»: ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում՝ «ԵԽ-ի և ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցով դիտարկման մարմինների անդամ երկրներ, այդ թվում «գորշ գոտիներ»  առանց սահմանափակման մուտք» խորագրով զեկույցի քննարկումների ժամանակ նման կարծիք է հայտնել Միլլի Մեջլիսի պատգամավոր Սահիբա Գաֆարովան: Նա նշել է, որ միջազգային փորձագետների խմբերը և կազմակերպությունները բազմիցս հայտարարել են, որ օկուպացված տարածքներում անօրինական զինված խմբավորումների հետ համատեղ կա նաև ահաբեկիչներ պատրաստող  ճամբար:    

«Այս տարածքներն օգտագործում են  թմրանյութերի աճեցման, արտադրության և վաճառքի համար: Լեռնային Ղարաբաղում առկա ապօրինի տնտեսական գործունեությունը անջատողականներին ներառել  է՝ «կեղտոտ  փողերի լվացման» գործունեության հարցում հայտնի անդրազգային  հանցագործների ենթակառուցվածքի հետաքրքրության շրջանակում: Այս տարածքներն օգտագործում են միջուկային և ռադիոակտիվ թափոնների արտանետումների  թաղման համար: Մարդու վաճառքի,   անօրինական բնակեցման, բնական, նյութական և բարոյական հարստությունների թալանման և ապօրինի օգտագործման հետ կապված  բազմաթիվ փաստեր կան»,-ասել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական ներկայացուցչության անդամ Սահիբա Գաֆարովան:

 

 

 

 


Create Account



Log In Your Account