Oct 11 2018 14:44
Banovsha Shahaliyeva
Views: 11

Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հուշագիր են ստորագրել՝ 2018թվականի  դեկտեմբերին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյան Գագիկ Ծառուկյան հուշագրի ստորագրումից հետո «Առաջին լրատվական»-ը հարցում է իրականացրել Երևանի փողոցներում հասկանալու համար, թե  ինչպես են քաղաքացիները վերաբերվում այդ հուշագրին և ինչ ակնկալիքներ ունեն։

Քաղաքացիներից շատերի կարծիքով,   այդ հուշագրի կնքումը Ծառուկյանի կողմից կապիտալը պահպանելու փորձ է և կասկածով են մոտենում այն մտքին, որ ԲՀԿ-ն չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել, քանի որ այդ կուսակցությունը իր թեկնածույով է մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին։

ԿԻՆ.«Կասկածելի է մի տեսակ, Ծառուկյանը ավելի վաղ ստորագրել էր, որպեսզի այլ վարչապետ ընտրվի, ու հանկարծ հիմա համաձայնության է գալիս»:

«Կասկածելի է այն իմաստով, որ դա Ծառուկյանի կողմից գաղափարական մոտեցում չէր: Չգիտեմ ինչ խաղեր են չեմ հասկանում»:

 

 


Create Account



Log In Your Account