Oct 11 2018 17:24
Banovsha Shahaliyeva
Views: 17

Առաջիկա օրերին Թուրքիայում շահագործման կհանձնվի Star նավթավերամշակման գործարանը, որը հանդիսանում է Ադրբեջանի կողմից արտասահմանում իրականացվող կարևոր ենթակառուցվածքային նախագծերից մեկը: Նախագծում ներդրվել է ավելի քան 6 մլրդ դոլար:  Նախարարների կաբինետի՝ 2018 թվականի հունվար-սեպտեմբերին երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված ընդլայնված նիստում նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ ընթացիկ տարում բացված մեծ թվով արդյունաբերական ձեռնարկությունները ապահովում են երկրի կայուն զարգացումը և այս գործընթացը շարունակվելու է: 

«Ադրբեջանի Պետնավթընկերությունը, որին պատկանում են Star նավթավերամշակման գործարանի 100 տոկոս բաժնետոմսերը, ընդամենը 3 ու կես տարվա ընթացքում կարողացավ նման խոշոր նախագիծ իրականացնել: Այս գործարանը ընդունակ է տարեկան 10 մլն տոննա նավթ վերամշակել: Այն տարեկան ավելի քան 500 մլն դոլար կայուն եկամուտ կապահովի»,-ասել է նավթային հետազոտությունների կենտրոնի տնօրեն   Իլհամ Շաբանը:

Խոսելով ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքների մասին՝ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի մասնակցությամբ իրականացվող կարևոր ենթակառուցվածքային նախագծերից մեկն էլ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքն է:   

«Այդ միջանցքը Ադրբեջանին Հնարավորություն կտա որպես տարանցիկ երկիր բեռնափոխադրումներ իրականացնել հյուսիսային և հարավային տարածաշրջանները իրար կապող երթուղիներով: Հարկ է նշել, որ գործարար ակտիվության կենտրոնի Ասիական տարածաշրջան տեղափոխումը առավելություն է տալիս մեր երկրին»,-ասել է UNEC տնտեսական դպրոցի փոխտնօրեն Էլշադ Մամեդովը:  

 


Create Account



Log In Your Account