Nov 08 2018 15:26
Banovsha Shahaliyeva
Views: 9

Հայաստանը օրեցօր էլ ավելի է ընկղմվում  տնտեսական և սոցիալական ճգնաժամի մեջ, սակայն նոր իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում երկիրը այդ ծանր վիճակից դուրս բերելու համար: Այսօր Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն էլ է ահազանգում, որ երկրի գրեթե բոլոր ոլորտներում է անկում  նկատվում: Գների օրեցօր աճը, շուկաներում առևտրի անկումը՝ հազիվ իրենց օրվա հացը վաստակող առևտրականների և մի կերպ իրենց գոյությունը քարշ տվող մարդկանց զայրույթի ու վրդովմունքի պատճառ է դարձել:  

«Առաջին լրատվական»-ը հարցում է անցկացրել փողոցային առևտրով զբաղվողների շրջանում պարզելու, թե առևտուր լինում է, թե ոչ:

 «Աճ, կասեի նվազել է, ոչ թե աճել է: Տարեցտարի  ավելի  նվազում է առևտուրը, քան աճում:

 «Տարեցտարի առևտրի աճի անկումա ապրում: Հիմա արդեն շատ վատա առևտուրը:

 «Մեզ գիտես ոնց են ճնշել, Սպարտակը փառքա: Մենք կին ենք վերջապես, ոչ թոշակ, ոչ նպաստ: Էս կանաչին, որ ծախես, վերցնում, տանում էին, քեզ բրդում էին, անպատվում էին: Տհաճա սենց փողոցային առևտուրը, բայց մենք պտի գոյատևենք մինչև մի բան լինի: Ժողովրդի առօրյանա պատճառը, մարդիկ գումար չունեն չունեն ինչ որ բան առնելու: Չգիտեմ աշխատատեղերնա փակվել, թե մարդիկ են դուրս գնացել, չգիտեմ ինչնա պատճառը:

 «Ոչ շատ դանդաղ, դժվարա, ժողովրդի ձեռքը փող չկա, որովհետև շատ խեղճա ապրում, շատ քիչ»,-դճգոհել են առևտրականները:

 


Create Account



Log In Your Account