Nov 08 2018 18:03
Banovsha Shahaliyeva
Views: 8

Միանգամից երկու նշանակալից իրադարձություն. Ծննդյան օր և գրքի շնորհանդես: Բաքվի Մամուլի միջազգային կենտրոնում հավաքվել են հասարակական գործիչներ, գիտնականներ, պատմաբաններ, լրագրողներ: Նրանք բոլորը եկել են շնորհավորելու հայտնի պատմաբան, հայագետ Իսրաֆիլ Սուլեյման օղլու Մամեդովին:  Այսօր լրանում է նրա 91-ամյակը: Իսրաֆիլ Մամեդովը ծնվել է խորհրդային Հայաստանում, որտեղ զբաղեցրել է կրթության փոխնախարարի պաշտոնը: Նրա գրչին պատկանող տասնյակ գրքերում տեղ գտած պատմական փաստերը բացահայտում են Հայաստանի պատմական կեղծարարությունները: Այս գործունեությամբ նա զբաղվել է դեռ Հայաստանում: Չնայած հայ ազգայնամոլների սպառնալիքներին՝ պատմաբանը շարունակել է հետևողական աշխատանքը ադրբեջանական ժողովրդի իրական պատմությունը համաշխարհային հանրությանը հասնելու ուղղությամբ: Իսրաֆիլ Մամեդովի նոր գիրքը նվիրված է հին ադրբեջանական Իրևան քաղաքին՝ ներկայիս Հայաստանի մայրաքաղաքին:  

«Ադրբեջանի 20 տոկոս հողերը գտնվում են օկուպացիայի տակ: Սակայն, սա դեռ բոլորը չէ: Ադրբեջանի տարածքները մի մասը մնացել է այն հողում, որն այսօր կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Ժամանակին այնտեղ ապրել են 550 հազար ադրբեջանցիներ: Իսկ այսօր այնտեղ ադրբեջանցի չի մնացել: Տարօրինակ է, որ համաշխարհային հանրությունը, միջազգային կառույցները դրան պատշաճ գնահատական չեն տալիս: Այնտեղ ապրող ադրբեջանցիները ունեին իրենց տունը, ունեցվածքը, մշակույթը: Միայն Երևանում աշխատում էր ավելի քան 40 հազար ուսուցիչ: Այնտեղ գտնվող մեր բոլոր դպրոցները, գրքերը ոչնչացվեցին»,-ասել է պատմաբան, հայագետ, գրքի հեղինակ Իսրաֆիլ Մամեդովը:   

Իսրաֆիլ Մամեդովը, որին գործընկերները անվանում են «քայլող արխիվ», ծնվել է 1927 թվականին՝ Զանգեզուրի մարզի Մեղրիի շրջանում: Նա իր գործունեությունը սկսել է շրջանային թերթում: Դրան զուգահեռ աշխատում էր ռադիոյի հաղորդավար, զբաղեցնում էր կոմսոմոլի շրջանային կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնը:   1955-1990 թվականներին Իսրաֆիլ Մամեդովը աշխատել է «Սովետ Էրմենիստանը» թերթի խմբագրությունում: Եղել է թերթի վերջին գլխավոր խմբագիրը: Նա եղել է ադրբեջանական ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ Ադրբեջանում և Թուրքիայում նկարահանված 12 փաստագրական ֆիլմերի գլխավոր խորհրդատուն:

1990 թվականին Հայաստանում ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկական մաքրման քաղաքականության արդյունքում գիտնականը նույնպես ստիպված եղավ լքել իր նախնիները հողը:

 


Create Account



Log In Your Account