Nov 09 2018 12:46
Banovsha Shahaliyeva
Views: 6

Եվրոպայի լիգայի 4-րդ փուլի Ե խմբում խաղացող Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը՝ հաղթել է ուկրաինական «Վորսկլա» ֆուտբոլային ակումբին: Խաղը կայացել է ուկրաինական Պոլտավա քաղաքում: Հանդիպումն ավարտվել է 0:1 հաշվով՝ Ղարաբաղի հաղթանակով: Այսպիսով, «Ղարաբաղ»-ը ռեանշ վերցրեց ուկրաինական թիմի հանդեպ: Խաղի 13-րդ րոպեին Արազ Աբդուլլաևը խփեց խաղի միակ գոլը: Դա «Ղարաբաղ»-ի առաջին հաղթանակն է Եվրոպայի լիգայի խմբային փուլում: Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացնում է Աղդամ քաղաքը, որտեղ նա իր տնային  խաղերն անցկացրել է մինչև ղարաբաղյան հակամարտության  սկսվելը: 1993 թվականից Աղդամի տարածքն օկուպացվել է Հայաստանի զինված ուժերի կողմից: Այսօր «Ղարաբաղ»-ը ստիպված է իր մարզումները և տնային խաղերն անցկացնել Բաքվում: 

 


Create Account



Log In Your Account