Nov 09 2018 14:19
Banovsha Shahaliyeva
Views: 8

Ադրբեջանը կարևոր քայլեր է ձեռնարկում նորարարական տեխնոլոգիաների զարգացման և ստարտափ նախագծերին աջակցության համար:  Այս մասին Բոստոնում անցկացված՝ Ամերիկա-Կասպյան ինովացիոն  համաժողովում  հայտարարել է Կասպյան քաղաքական կենտրոնի գործադիր տնօրեն Աֆգան Նիֆտին: Միջոցառումը կազմակերպվել էր Կասպյան քաղաքական կենտրոնի, ԱՄՆ-ի Առևտրի պալատի, Ադրբեջանի, Աֆղանստանի, Վրաստանի, Ղազախստանի, Թուրքիայի և Թուրքմենստանի դեսպանությունների  համատեղ աջակցությամբ: Միջոցառման մասնակիցներն ընդգծել են՝  երկրում նորարարական տեխնոլոգիաների զարգացման գործում Ադրբեջանի կողմից ձեռնարկված կարևոր քայլերի, ինչպես նաև ստարտափ նախագծերի ստեղծման շուրջ կատարված աշխատանքների   ու էկոհամակարգի աջակցության ոլորտում անցկացված բարեփոխումների մասին:

Կասպյան քաղաքական կենտրոնի տնօրենների  խորհրդի անդամ Ռոբերտ Սեկուտայի  խոսքով, համաժողովը հնարավորություն կստեղծի ուժեղացնել՝ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև նորարարական ոլորտում համագործակցությունը:  

«Միջոցառումն Ադրբեջանին հնարավորություն կտա տեղեկանալ տվյալ ոլորտի զարգացման մասին: Իմանալ, թե պետությունն ինչպիսի աջակցություն է ցուցաբերում նորարարական նախագծերի իրականացմանը, ձեռնարկատերերն  ինչպես են աջակցում միմյանց: Եվ Բոստոնի օրինակով Ադրբեջանը կարող է ուժեղացնել իր տնտեսությունը: Կարծում եմ, որ դա հիանալի հնարավորություն  կստեղծի համագործակցության զարգացման համար: Շատ հաճելի է ականատես դառնալ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև փոխգործակցության ուժեղացմանը»,-ասել է կասպիական քաղաքական կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ Ռոբերտ Սեկուտան:

 

 

 

 

 

 

 

 

 

 


Create Account



Log In Your Account