Nov 09 2018 14:38
Banovsha Shahaliyeva
Views: 4

Հայաստանի մարզերն ու գյուղերը  շարունակում են դատարկվել, ծերանալ և ամայանալ: Մարդիկ ապագա չեն տեսնում մի երկրում, որտեղ տիրում է աղքատություն, գործազրկություն, սոցիալական ու տնտեսական անկում: Եվ մինչ երկրի իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկում արտագաղթը կանխելու համար՝  այդ երկիրը լիովին կդատարկվի, կամ էլ կմնա  մի հայ այն էլ թանգարանի, կամ կարմիր գրքում գրանցվելու համար: Ծանր ու ողբալի վիճակ է տիրում Սյունիքի մարզի Արավուս գյուղում, որը օրեցօր դատարկվում է սոցիալական ծանր պայմանների պատճառով:

Միայն 2018 թվականին 4 ընտանիք՝ 22 բնակչով, լքել է Արավուսը: Այժմ գյուղում հատուկենտ մարդիկ են մնացել, որոնց թվում է  բազմազավակ 64-ամյա Սոսիկ Ասրյանը, ով 2 սենյականոց տանը ապրում է միայնակ։ Այսօր 15 թոռներից ոչ մեկը չի ապրում տատի հետ.

«Ինձ 5 տղա երեխա ունեմ, լրիվ դուրս են եկել՝ գնացել իրենց համար ապրել։ Աշխատանք չկա, տեղ չունեն ապրելու, հազիվ հասցնում են իրենց ուտելիքը, երեխաներին։ Շատ վատ վիճակում ա մեր գյուղը»։

Արավուս գյուղի իր տարրական դպրոցն ունի, որտեղ այսօր 3 աշակերտ է սովորում։ Դասասենյակները հիմնականում դատարկ են։  Դպրոցում 5-րդ դասարանից բարձր դասարաններ չկա, դրա համար աշակերտները հաճախում են Տեղ գյուղի դպրոց: Գյուղի բնակիչ Նորա Արզումանյանի խոսքով՝ աշակերտներն ամեն օր ոտքով անցնում են 3 կմ ճանապարհ։

Կին. «Առավոտը ժամը 8։30-ից երեխեքը գնում են Տեղ գյուղի դպրոց, 1։30-ից 2-ը գալիս են։ Գործից գնում եմ, մեկ էլ տեսնեմ ճանապարհին ձեն են տալիս մի խումբ երեխեք՝ մամա, մամա, գայլերը, վախենում ենք։ Գնացինք, գայլերը փախան»։

Գյուղ երթուղային տրանսպորտ չի մտնում։ Ճանապարհն անբարեկարգ է և վտանգավոր, ինչը պատճառ է հաճախակի ավտովթարների։

Տարրական դասարանի ուսուցչուհի Էլեն Մաթևոսյանն էլ ընդգծել է, որ դասարան է ունեցել, որտեղ 12 երեխա է եղել.

«Երիտասարդությունը գյուղից հեռացավ՝ շենքեր, տներ չլինելու պատճառով։ Երեխաներով լեցուն դասարան տեսնելուց հետո սիրտդ տխրում ա, որ մտնում ես դասարան՝ 3 հոգի»։

 2017 թվականին Արավուսը 7 գյուղերի հետ խոշորացվել է Տեղ գյուղի կազմում։ Անկախությունից ի վեր համայնքը չի ունեցել համայնքապետարան, մշակույթի տուն, գրադարան։ Գյուղում չի գործում խանութ։

Տղամարդ . «Դպրոցում, որ երեխաներին թիվը պակասումա զուտ բնակարան չլինելու պատճառով: Ես կուզեի, որ մեր գյուղերում էլ կառուցեն, որ երիտասարդները չգնան»:

 


Create Account



Log In Your Account