Nov 09 2018 14:56
Banovsha Shahaliyeva
Views: 6

Հայաստանում բողոքի ակցիաները շարունակվում են: Այժմ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցները, որոնց մի մասն արդեն հունվար ամսվա աշխատավարձը ստացել էր պահումներով, մյուս մասն էլ մտահոգված է, որ նույն ճակատագրին կարժանանա: Աշխատակիցները եկել էին ընկերության կենտրոնական գրասենյակ՝ Երևանի Տիգրան Մեծ պողոտայում։

Նշենք, որ այսօր Հայաստանի ողջ տարածքում դադարեցվել է երկաթուղու աշխատանքը։ Գործադուլ են անում Երևանի, Գյումրու, Վանաձորի, Ալավերդու, Սանահինի և Հրազդանի գնացքավարները։ Ազատության» հետ զրույցում բողոքողները նշել են, որ հավաքվել են, որպեսզի ներկացացնեն իրենց պահանջը.

Տղամարդ. «Եթե չաշխատեցինք երկաթգիծը կանգնի իրանք տուժում են»:

«Եթե մեզ չեն ընդունում կես ժամ հետո մենք էս ճանապարհը փակելու ենք: Ոչ մի երկիր էլ չկա: Ժամը երեքը դարձավ երեք անց կես:

Գործադուլ էին անցկացրել նաև Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության Սանահինի լոկոմոտիվային  դեպոյի մեքենավարները, ովքեր միացել էին Գյումրիի և Սևանի իրենց գործընկերներին: Երկաթգիծը փակ է, ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները՝ դադարեցված:

Սանահինի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցների խոսքով՝  հավելավճար չստանալու դեպքում իրենց աշխատավարձը պակասում է 30-ից 50,000 հազար դրամով, իսկ դա փոքր գումար չէ:

Տղամարդ. «Սիստեմատիկ էդ վիճակնա, մի ամիս կտան, երկու ամիս չեն տա, եթե չեն կարողանում վճարել, թող  իրանց 25 տոկոս են տվել, մեզ 10 տոկոս, որ մեր հաշվին են իրանք էդ փողերը ստանում»:

Հարկ է նշել, որ այսօր ողբալի վիճակում են գտնվում Հայաստանի փողոցային առևտրականները, ովքեր մի կերպ իրենց գոյությունը պահպանելու համար ստիպված են փողոցներում առևտուր կատարել: Սակայն այժմ նրանք  պահանջ են ստացել Երևանի կենտրոն վարչական շրջանի թաղապետարանից՝ հավաքել իրենց ապրանքները։

«Ա1+»-ի հետ զրույցում առևտրական Ալլա Դավթյանը լացակումած նշել է. 

«30 տարի փողոցն եմ եղել: Ինքս ինձ պահում եմ, հագուստ եմ վաճառում, որ սովից պրծնեմ»:

Հիվանդ որդու դեղորայքի համար առևտուր անող 80-ամյա  Մարիամ Պապյանն էլ ընդգծել է, որ  իր տարիքում այլ աշխատանք չի կարող  կատարել։

 «Ես 26 տարիյա այս փողոցի վրա առևտուր եմ անումԵթե ես չանեմ, իմ երեխան կմեռնի»:

Սակայն Երևանի կենտրոնի վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները ուշադրություն չեն դարձրել այդ խեղճ կանանց արցունքներին ու ստիպել են դադարեցնել առևտուրը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Create Account



Log In Your Account