Nov 09 2018 16:05
Banovsha Shahaliyeva
Views: 6

Նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի պետական դրոշի օրը, երկրի բոլոր զորամասերում անցկացվել է բաց դռների օր և նորակոչիկների երդման արարողություն: Զինվորների ծնողներն ու հարազատները հնարավորություն են ստացել ոչ միայն հետևել հանդիսավոր արարողությանը, այլև ծանոթանալ զորամասերում զինծառայողների համար ստեղծված սոցիալական պայմաններին: 

Երդմնակալության արարողությունից հետո զինվորների ծնողներն ու հարազատները եղել են զորանոցում, հանգստի և ուսումնական սենյակներում, ճաշարաններում, որտեղ ճաշել են զինծառայողների հետ միասին:  

«Զորամասերում բաց դռների օրվա անցկացման նպատակն այն է, որպեսզի ծնողները տեսնեն, թե ինչ պայմաններում են ծառայում իրենց որդիները: Նրանք սեփական աչքերով տեսան այստեղ զինվորների ծառայության համար ստեղծված պայմանները»,-ասել է Ադրբեջանի ԶՈՒ մայոր Սուբհան Շաիրովը:


Create Account



Log In Your Account