Jan 11 2019 11:28
Banovsha Shahaliyeva
Views: 41

ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում Սլովակիան մտադիր է օգտագործել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նկատվող դրական միտումները կարգավորումն առաջ տանելու համար:  Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը:

«Մենք կաշխատենք օգուտներ քաղել Մերձդնեստրում և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորման գործընթացներում ստեղծված ազդակներից: Հանձնառու ենք լինել անկողմնակալ, արդար ու ազնիվ մեր դաշնակցային և միջնորդական ջանքերում»,-ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար  Միրոսլավ Լայչակը:

Միրոսլավ Լայչակը հավելել է, որ Սլովակիան մտադիր է ԵԱՀԿ-ն օգտագործել որպես հարթակ՝ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում երկխոսության զարգացման համար: Նշենք, որ Սլովակիան ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնել է 2019 թվականի հունվարին: 


Create Account



Log In Your Account