Jan 11 2019 12:20
Banovsha Shahaliyeva
Views: 29

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած  սպանության դեպքում հայկական կողմը խնդրում է այդ հարցը չքաղաքականացնել, սակայն, Գյումրիի հարցում իրենք իրենց   հակասում են: Նման կարծիքին է աշխարհաքաղաքական հարցերով ռուսաստանցի փորձագետ Անդրեյ Իվանովը: Նրա կարծիքով, նմանատիպ իրավիճակներում երկակի մոտեցումը զարմանք է առաջացնում: Ավելին, անհասկանալի է, թե Հայաստանում ինչպես կարող են ռուսներին թշնամի համարել:

«Ռուսաստանի դեսպանատան առջև բողոքի ցույց անցկացվեց, նույնիսկ  կտրուկ բանաձև ընդունվեց, որում ռուսական ռազմական բազան քիչ են մնում անվանել ահաբեկչական սպառնալիքի աղբյուր հայերի համար: Կենցաղային հողի վրա կատարված հանցագործությունների քաղաքականացումը շատ անցանկալի է  հետխորհրդային տարածությունում ապրող ժողովուրդների համար: Սակայն դրանից օգտվում են քաղաքական օգուտներ ստանալու նպատակով»,-ասել է աշխարհաքաղաքական ոլորտի փորձագետ  Անդրեյ   Իվանովը:

Հունվարի 12-ին Հայաստանի եվրոպական կուսակցությունը Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության և Ջուլիետա Ղուկասյանի սպանության 40-րդ օրվա կապակցությամբ բողոքի ակցիա կանցկացնի Գյումրիում տեղակայված  102-րդ ռուսական ռազմական բազայի  դիմաց:

«Հայաստանում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման կողմնակից մարդիկ փորձում են քաղաքական օգուտներ ստանալ: Նրանք առաջարկում են դուրս գալ ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի կազմից, և ինքնուրույն զարգանալ: Սակայն այսօր Հայաստանը բարդ հարաբերությունների մեջ է հարևան երկրների հետ: Հայաստանը, որի տնտեսությունը չափազանց թույլ է, չունի հարուստ բնական պաշարներ: Դրա համար էլ, նա ուղղակի չի կարող միայնակ գոյատևել:  Հենց այդ պատճառով էլ, երբ սկսում են ցանկացած պատրվակն օգտագործել Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար, ապա հարց է առաջանում.  Հայաստանն ո՞ւմ հետ է պատրաստվում բարեկամություն անել: Եթե Արևմուտքի երկրների հետ, ապա այստեղ նոր հարց է առաջանում., ո՞ւմ դեմ են լինելու՝ Ռուասաստանի՞: Այսինքն Հայաստանը կարող է լուրջ լարվածության կենտրոն  դառնալ Հարավային Կովկասում և ողջ տարածաշրջանում: Եվ դա այն սցենարը չէ, որն իրոք  շահավետ է և պետք է ժողովուրդներին»,-ասել է աշխարհաքաղաքական ոլորտի փորձագետ  Անդրեյ Իվանովը:

Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմական բազայի  զինծառայող Վալերի Պերմյակովը 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում սպանեց Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին: Իսկ 2018 թվականի դեկտեմբերից նույն ռազմաբազայի մեկ այլ զինծառայող կասկածվում է 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության մեջ:


Create Account



Log In Your Account