Jan 11 2019 13:54
Banovsha Shahaliyeva
Views: 62

Կես տարուց ավել է, ինչ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը եկել են իշխանության, սակայն սոցիալական վիճակը Հայաստանում ոչ միայն ոչնչով չի բարելավվել, այլև ավելի է վատացել: Երկրում արտագաղթը, թանկացումները շարունակվում են, աղքատության մակարդակը չի նվազել: Իսկ վարչապետի պաշտոնակատարը, իր ընտանիքը, իր նշանակածներից շատերը ապրում են անխնա ճոխությամբ։ Փաշինյանի տված խոստումները, թե իբր գազն ու հոսանքը կեժանանան, աշխատավարձերն ու թոշակները կկրկնապատկվեն, բյուջեն կավելանա, աշխատատեղեր կբացվեն՝ չեն կատարվել

Ամանորյա տոներին հատկապես Հայաստանի գյուղերում գազի թանկացման  պատճառով մարդիկ գազ չեն օգտագործում, և ըստ  հայկական լրատվամիջոցների այն դեռ ավելի է թանկանալու,  շրջաններում անգամ գազի ջեռուցման համակարգն են վերափոխել փայտի, հոսանք չեն օգտագործում ջեռուցման նպատակով։  

Երկրի բնակիչների համար այս  ծանր օրերին, երբ նրանք հազիվ են ծայրը ծայրին հասցնում, հայկական համացանցում ամեն օր տեսանյութեր են հրապարակվում քաղպայմանագրի քեֆերից, որոնց գրեթե բոլորին մասնակցությամբ պատվում է ինքը՝ ժողովրդի վարչապետը։ Ամեն օր, ամեն երեկո Երևանի Մաշտոցի, Տերյան, Աբովյան, Թումանյան և այլ փողոցների տարբեր մակարդակի բարերի, թանկարժեք ռեստորանների մուտքի մոտ կարելի է տեսնել երեք հսկա ջիփ ու դրանց արանքում՝ հպարտորեն կանգնած վարչապետի S դասի «Մերսեդեսը»։ Վստահաբար՝ խուզարկության ու թալանած փողերը պետբյուջե լցնելու համար չի մտել այդ սրճարանները։ Արդյունքը երևում է կարճ ժամանակ անց՝ սելֆիի տեսքով, որից էլ երևում է մի քանի հարյուր դոլարանոց սվիտերն ու շարֆը։

Ու այդ ամբողջ ցոփ ու շվայտ կյանքը, որ ապրում է Հայաստանի նոր իշխանությունը, ոչնչով չի տարբերվում նախորդ համակարգի քեֆերից։

yerevan.today-ը գրում է. «Մարդու խելքը, փորձառնությունը մենք չթողեցինք տարիքի ու ժամանակի հետ համընթաց լիներ, միանգամից փոխեցինք, կարիերան դարձավ գլխապտույտ սրընթացությամբ, չհասկացավ ինչ է կատարվում և աշխատասենյակ մտնելիս՝ ապտակում է իրեն՝ հասկանալու համար՝ արթնացե՞լ է, թե դեռ երազում է։ Այնպես որ, հարգելի՛ քաղաքացի, դու, վստահ քո կամքով, այժմ կերակրում ես աղքատ ու չտես մի ամբողջ «բանակի», որը ոչինչ չունի մեզ տալու, բայց վերցնում է, վստահ, ուրախ ու ամենակարևորը՝ հպարտ»։

Ինչպես տեսնում ենք  Հայաստանի նոր իշխանությունը շարունակում է նախկինների քաղաքական ուղեգիծը՝ որքան հնարավոր է շուտ նստել վարչապետի աթոռին ու շռայլ կյանք վարել:

 


Create Account



Log In Your Account