Jan 11 2019 11:00
Banovsha Shahaliyeva
Views: 15

Օկուպացիայից ազատագրված Ջաբրայիլի շրջանի Ջոջուգ Մարջանլը գյուղի վերականգնման երկրորդ փուլի շրջանակներում բնակարանով ապահովվել է ավելի քան 90 ընտանիք: Այս մասին տեղեկացրել են Ջաբրայիլի շրջանի գործադիր իշխանությունից: Վերաբնակեցման գործընթացը շարունակվում է և կավարտվի մոտ ապագայում: Գյուղում գործում են կառուցված բոլոր սոցիալական օբյեկտները, այդ թվում փոստը, հիվանդանոցը և դպրոցը: Տնտեսության նախարարության և Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան կողմից համատեղ իրականացված նախագծի շրջանակներում գյուղում ստեղծվել են ջերմոցային և մեղվաբուծական տնտեսություններ: Ջոջուգ Մարջանլը գյուղում կառուցվում է հուշանվերների արտադրության ձեռնարկություն, որը շահագործման կհանձնվի մարտ ամսին:  Նշենք, որ նախագահ Իլհամ Ալիևի 2017 թվականի հունիսի 15-ի կարգադրությամբ իրականացվող վերականգնման աշխատանքների առաջին փուլում գյուղում կառուցվել էր 50 բնակելի տուն,  96 տեղանոց դպրոց, մզկիթ, էլեկտրաէներգիայի բաշխման էլեկտրական ենթակայան, գյուղն ապահովվել է բնական գազով, խմելու ջրով, կառուցվել է 9 կիլոմետրանոց ավտոմոբիլային ճանապարհ: Երկրորդ փուլի շրջանակներում կառուցվեց ևս 100 բնակելի տուն և այլ սոցիալական օբյեկտներ: Նշենք, որ 1993 թվականին Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված Ջոջուգ Մարջանլը գյուղը ազատագրվեց 1994 թվականին՝ Հորադիզի հաջող օպերացիայի ընթացքում:  Սակայն, գյուղը գնդակոծվում էր մերձակայքում տեղակայված Լելեթեփե բարձունքից, որը գտնվում էր Հայաստանի զինված ուժերի վերահսկողության տակ:

2016 թվականի ապրիլին ադրբեջանական բանակն ազատագրեց այդ բարձունքը, ինչը հնարավորություն դարձրեց գյուղում անվտանգ ապրելը:


Create Account



Log In Your Account