Jan 11 2019 14:10
Banovsha Shahaliyeva
Views: 55

Սոցիալական վիճակը Հայաստանում շարունակում է մնալ նույնքան ծանր, որքան նախկինում։ Աղքատությունից, գործազրկությունից, երկրում տիրող անարդարություններից  հոգնած մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, հացադուլ են հայտարարում: Այժմ Նախագահական նստավայրի դիմաց հացադուլ ու ջրադուլ  հայտարարեց Սողոմոն Ղազարյանը: «Ա1+-ի» հետ զրույցում տղամարդը բողոքում էր, որ գտնվելով սոցիալական ծանր պայմաններում՝ նպաստ չի ստանում բնակարանային գրանցում չունենալու պատճառով: Ղազարյանի խոսքով՝ վարչապետին դիմում է գրել ֆինանսական աջակցության համար: Բայց համոզված լինելով՝ որ 50-100 հազար դրամ փող պետք է տրամադրեն, արդեն դիմում է գրելու, որ շնորհակալ է իրենց «աղքատավճարից»: Ես չեմ եկել ձեզանից ողորմություն խնդրելու և կհրաժարվեմ դրանից», ընդգծեց Ղազարյանը:

Քաղաքացու փոխանցմամբ՝ դիմումի մեջ ներկայացրել է իր սոցիալական պայմանները, խնամքի տակ գտնվող երկու անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը:

Դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը Սողոմոն Ղազարյանին տեղեկացրել է, որ գրանցում չունեցող անձը չի կարող նպաստ ստանալ, և նույն կարգավիճակով վերջին 4 տարվա համար նույնպես չի կարող գումար ստանալ:

«Ես կլքեմ այս երկիրը. էս տարի հաստատ: Դա արդեն ծրագրված էր 3 տարի առաջ: Չէր ստացվում, բայց էս տարի հաստատ կարամ»,- եզրափակեց Ղազարյանը:


Create Account



Log In Your Account