Jan 11 2019 13:32
Banovsha Shahaliyeva
Views: 77

Հունվարի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախագահությամբ կայացել է ԱՀ նախարարների կաբինետի նիստը, որը  նվիրված էր 2018 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման  արդյունքներին և առաջիկա խնդիրներին: Պետության ղեկավարը հանդես է եկել ներածական  ելույթով:

Իլհամ Ալիևը նշել է, որ 2018 թվականի հաջող է եղել մեր երկրի համար,  չնայած աշխարհում և տարածաշրջանում  ընթացող բացասական գործընթացներին՝ Ադրբեջանը բազմակողմանի ու դինամիկ զարգացում է ապրել:

Խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության մասին, պետության ղեկավարը ընդգծել է, որ ադրբեջանական ժողովուրդը և պետությունը երբեք չեն հաշտվի օկուպացման հետ: Նախագահ Իլհամ Ալիևը  նշել է նաև, որ 2018 թվականին մեծ նվաճումներ են գրանցվել ռազմական ոլորտում, Նախչըվանի հաջող գործողությունների արդյունքում ազատագրվել է 11 հազար հեկտար տարածք: Պետության ղեկավարը հատուկ ընդգծել է, որ  2018 թվականին ուղեծիր է դուրս բերվել մեր երրորդ արբանյակը, կայացել է «Հարավային գազային միջանցք»-ի պաշտոնական բացումը, գործարկվել է TANAP նախագիծը, իր գործունեությունն է սկսել Ալյաթի Միջազգային առևտրային նավահանգիստը:  2018 թվականին նաև, որպես մեծ բարեփոխումների տարի բնութագրող պետության ղեկավարը՝ խոսելով հիմնական տնտեսական ցուցանիշների մասին, նշել է, որ անցած տարի ՀՆԱ-ն կազմել է 1,4 տոկոս: Ոչ նավթային հատվածը աճել է 1,8 տոկոսով, արդյունաբերական արտադրությունը՝ 1,5, իսկ գյուղատնտեսությունը՝ 4,6 տոկոսով: Արժութային պահուստները  հասել են 45 միլիարդ դոլարի, երկրում բացվել են  118 հազար մշտական աշխատատեղեր:

Այնուհետև ելույթ են ունեցել ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը, բնակչության սոցիալական պաշտպանության նախարար  Սահիլ Բաբաևը, Մաքսային պետական կոմիտեի ղեկավար Սաֆար Մեհդիևը: Նախագահ Իլհամ Ալիևը  նիստի վերջում հանդես է եկել ամփոփիչ ելույթով:


Create Account



Log In Your Account