Jan 12 2019 13:46
Gulyaz Shirinova
Views: 40

Հայաստանում նախկին ու ներկա իշխանությունների միջև պայքարը չի հանդարտվում, ընդհակառակը օրեցօր էլ ավելի է թեժանում:  5-րդ ալիքի եթերում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կառավարությանը այժմ քննադատել է քաղաքագետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Ըստ քաղաքագետի՝ այսօր չկա որևէ կադր Նիկոլ Փաշինյանի բերած, որին կարելի է պրոֆեսիոնալ անվանել: Ռուբեն Հակոբյանը անդրադարձել  է նաև գազի գնի թանկացմանը.

«Բայց էդ սուպերնախարարություն ձևավորել և տալ մարդկանց, որոնք այս ընթացքում իրենց չեն արդարացրել, ինձ շատ մտահոգում է: Եկեք հիշենք ինչ ճանապարհ անցավ գազի գնի թանկացումը: Սկզբից ասում էր պետք է անպայման էժանանա, հետո ասաց եթե չէժանանա՝ չի թանկանա, հիմա էլ ասում է ճիշտ է թանկացել է, բայց մեր սպառողները այդ թանկացման տակ չեն մնա»,-ասել է  քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը:                  

Քաղաքագետը խոսել է նաև Փաշինյանի իշխանության օրոք երկրում տիրող բազմաթիվ խնդիրների մասին:

 «Ինքը էս հեղափոխական էյֆորիայի տակ կարողացել է ատելության ռեսուրսը միայն օգտագործել, որևէ նոր բան է արել, չկա, ինքը եղել է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ թշնամին, ինքը Սերժին չի մերժել, ինքը մերժել է Փաշինյանի բոլոր սկզբունքային հարցերը»,-նշել է Ռուբեն Հակոբյանը:

Անդրադառնալով մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի իրադարձություններին ու դրանց քննությանը՝ Հակոբյանը նշել է, որ Փաշինյանը շարունակում է նախկինների քաղաքական ուղեգիծը.

«Ինչպես նախորդ իշխանությունների, այնպես էլ այս դեպքում, սա լավ տեղ չի տանելու: Որևէ նոր իշխանություն նույն պատանդ վիճակի մեջ է պահելու քաղաքական դաշտը և պետությունը: Այսօր դրան գումարվում է նաև հոկտեմբերի 27-ը: Էս հիմա և մարտի 1-ի հարցով, և 27-ի հարցով, մինչև վերջ պետք է հետամուտ լինեմ, որովհետև էս այլասեռվածությունը, էս շնագայլերն են էսօր մտնել խաղի մեջ, ուզում են ատելության մի նոր օջախ անեն, իրենք իրանց անձնական հարցեր են լուծում: Եվ հիմա էդ մարդիկ ասում են մենք պետության մասին էինք մտածում, դուք պետության հերն էիք անիծում այդ պահին: «Նիկոլ Փաշինյանը եթե պետք է շարունակի, իր մոտ եթե պետք է բացակայի քծնանքի նկատմամբ իմունիտետը, եթե պետք է շարունակի ատելության օջախներ ձևավորել, շատ վատ ապագա է իրեն սպասում»,-ասել է  քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը:

 


Create Account



Log In Your Account