Jan 12 2019 13:54
Gulyaz Shirinova
Views: 15

«Ադրբեջանը զարգացման, առաջընթացի և կայունության երկիր է: Անկախ աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից՝ Ադրբեջանը հաջողությամբ առաջ է շարժվում անկախության ճանապարհով»: Այս մասին նախարարների կաբինետի՝ 2018 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին ու առաջիկա խնդիրներին նվիրված ընդլայնված նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա ընդգծել է, որ բացառությամբ Հայաստանի՝ Ադրբեջանը սերտ հարաբերություններ է հաստատել բոլոր հարևան պետությունների հետ:  Ադրբեջանը մեծ հեղինակություն է վայելում մուսուլմանական աշխարհում: Նախագահը կարևորել է Ադրբեջանի և Եվրամիության միջև ստորագրված «Գործընկերության առաջնահերթությունները» կոչվող փաստաթուղթը, որում արտացոլված են մի շարք կարևոր հարցեր:

«Պետք է հատուկ ընդգծեմ, որ հույժ դրական բնույթ են ստանում հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցերը: Փաստաթղթում աջակցություն է հայտնվում Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Այսպիսով, Եվրամիությունը միանշանակորեն ցուցադրում է իր դիրքորոշումը կապված հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Բացի այդ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը աջակցություն է հայտնվում նաև նախորդ տարի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված ամփոփիչ հռչակագրում»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Երկրի ղեկավարը նաև նշել է, որ ընթացիկ տարում Բաքվում տեղի կունենա Չմիավորման շարժման գագաթնաժողովը: Ադրբեջանը նախագահելու է այդ խոշոր կազմակերպությունում, ինչը դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Ադրբեջանի արտաքին քաղաքականության կարևոր հարցերից մեկն էլ Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշումն էր: Իլհամ Ալիևի խոսքով, ստորագրված կոնվենցիան մեծ նշանակություն ունի այդ հարցի լուծման համար և ուրախալի է, որ Բաքվի դիրքորոշումը լիովին արտացոլված է այդ փաստաթղթում: Շարունակելով հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման՝ Իլհամ Ալիևը վերահաստատել է, որ այս հարցում Բաքվի դիրքորոշումն անփոփոխ է: Հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը պետք է կատարվեն, Հայաստանի զինված ուժերը պետք է անվերապահորեն դուրս բերվեն օկուպացված տարածքներից: Բանակցությունները տարվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև և այլ ձևաչափերն անընդունելի են: 

«Ինչպես գիտեք, նախորդ տարի Հայաստանում մեծ փոփոխություններ տեղի ունեցան: Հայաստանում 20 տարի շարունակ իշխող հանցավոր խունտայի ռեժիմը տապալվեց: Այս հարցում, անշուշտ, մեծ դեր խաղաց նաև Հայաստանի վարած օկուպացիոն քաղաքականությունը: Որովհետև հենց այս քաղաքականության համար մենք Հայաստանին մեկուսացրել ենք բոլոր տարածաշրջանային նախագծերից: Հենց օկուպացիոն քաղաքականության պատճառով է Հայաստանի տնտեսությունը փլուզվել: Ադրբեջանը աշխարհին ապացուցեց  իր քաղաքականության ճշտությունը: Ես երբեք չեմ թաքցրել և տարբեր ամբիոններից հայտարարել եմ, որ մենք օգտագործում և օգտագործելու ենք բոլոր միջոցները Հայաստանին մեկուսացնելու համար: Այնքան ժամանակ, քանի դեռ մեր հողերը չեն ազատվել»,-նշել է նախագահ Իլհամ Ալիևը:

 

Նախագահը նշել է, որ ցավոք, որոշ միջազգային կազմակերպություններ աչք են փակում Հայաստանում ավելի քան 20 տարի իշխած հանցավոր ռեժիմի վրա: 

«Հարց է առաջանում՝ ինչպես են միջազգային կառույցները դրական գնահատական տալիս խոշորամասշտաբ կեղծումներով Հայաստանում վերջին տարիներին անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրություններին: Ախր Հայաստանում տեղի ունեցած վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունն ապօրինաբար բռնազավթած մի խումբ անձինք չկարողացան հավաքել ձայների նույնիսկ 5%-ը: «Դա խոստովանում են բոլորը: Սակայն ինչո՞ւ հանցավոր ռեժիմի գործունեությունը, որը նախորդ տարիներին ձայների ավելի քան 50%-ն էր հավաքում, քննադատության չարժանացավ: Ինչո՞ւ Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը և այլ միջազգային կառույցներ աչք փակեցին այդ խայտառակ պատկերի վրա: Միթե նրանք չգիտեին, որ Հայաստանում անցկացվող բոլոր ընտրությունները կեղծվում են: Միթե նրանք չգիտեին, որ հայ ժողովուրդը ատում է այդ հանցավոր ռեժիմին: Շատ լավ գիտեին, բայց աչք էին փակում: Ինչո՞ւ՝ երկակի չափանիշների պատճառով: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը գործի է դրել  «կոնյակային դիվանագիտություն և կաշառել է շատ քաղաքական գործիչների»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այդ հարցը պետք է լրջորեն հետաքննվի համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից, և 20 տարի շարունակ հանցավոր ռեժիմի գործողությունների վրա աչք փակած քաղաքական գործիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Երկրի ղեկավարը հասկացնել է տվել, որ ստեղծված ծանր վիճակից Հայաստանի դուրս գալու միակ ելքը Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացումն է: Ադրբեջանը պատրաստ է դրան մի պայմանով. Հայաստանի օկուպացիոն զորքերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղից և նրան հարակից 7 շրջաններից:


Create Account



Log In Your Account