Jan 12 2019 14:00
Gulyaz Shirinova
Views: 12

Այս շաբաթ անցկացված՝ «Ամերիկան փնտրում է տաղանդներ» հեռուստաշոուն հիշողության մեջ է մնացել փայլուն համարներով, որոնց թվում էր նաև ադրբեջանցի Ուզեյիր Նովրուզովի ելույթը: Մրցույթի  ֆինալիստների շարքում են հայտնվել  նաև «Ամերիկան փնտրում է տաղանդներ» նախագծի անցած տարիների վառ մասնակիցները:

«Հավաքվել էին բոլոր շոուների հաղթողները: Բնականաբար,  հիշվող համարներից մեկն էլ իմ ելույթն էր: Դա բավականին լուրջ մրցույթ էր, դա մեծ պատիվ էր ինձ համար, ես շատ գոհ եմ: Տաղանդավոր մարդկանց շարքում հայտնվելը շատ ուրախալի է»,-ասել է  «Ամերիկան փնտրում է տաղանդներ» հեռուստաշոուի մասնակից Ուզեյիր Նովրուզովը:

Ադրբեջանցի հայտնի կրկեսի դերասան Ուզեյիր Նովրուզովը «Ամերիկան փնտրում է տաղանդներ» հեռուստաշոուին մասնակցել էր դեռ 2015 թվականին, սակայն, այն ժամանակ նրան չէր հաջողվել հաղթել: Նա ելույթի ժամանակ  վայր էր  ընկել սանդղակից: Ուզեյիր Նովրուզովը նշում է, որ նա մեծ աջակցություն է ստացել նաև իր  հայրենակիցներից, որոնց գրած նամակները վստահություն են ներշնչել նրան:

«Երբ ես հայտնվեցի եթերում, շատ ջերմ խոսքեր լսեցի, հատկապես իմ հայրենակիցների կողմից: Յութուբում զետեղված տեսանյութերում վերջնական արդյունքները չեն հաղորդվում: Ցավոք, շատերին թվում էր, թե ես շարունակելու եմ հանդես գալ: Կուզենայի ողջունել բոլորին և ասել, որ ես այլևս չեմ մասնակցում այդ նախագծին: Ես գոհ եմ:  Յուրաքանչյուր հաջող ելույթ դա  արդեն հաղթանակ է»,- ասել է «Ամերիկան փնտրում է տաղանդներ» նախագծի մասնակից Ուզեյիր Նովրուզովը:

Հիշեցնենք, որ «Ամերիկան փնտրում է տաղանդներ» նախագիծը բաղկացած է 7 դրվագներից: Շոուի հերթական թողարկումը կկայանա հունվարի 14-ին, իսկ նախագծի հաղթողը կորոշվի փետրվարի 18-ին:


Create Account



Log In Your Account