Jan 12 2019 14:54
Gulyaz Shirinova
Views: 85

Պաշտոնական Բաքուն Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությունը, թե Բաքուն խոչընդոտում է Ռուսաստանի հայազգի քաղաքացիների մուտքն Ադրբեջան, գնահատում է սադրիչ և հակաադրբեջանական: Սակայն համարում է, որ այն բացասական ազդեցություն չի ունենա ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան: «Ադրբեջանը միշտ բաց է Ռուսաստանի քաղաքացիների համար: Միայն 2018 թվականին մեր երկիր է այցելել Ռուսաստանի 880 հազար քաղաքացի: Նրանց ճնշող մեծամասնությունը գոհ է մնացել իրենց այցից և շնորհակալություն է հայտնել հյուրասիրության համար», - նշել է Աբդուլլաևան: Նա ընդգծել է, որ Ադրբեջան ժամանակ ռուսաստանցիների մեջ եղել են նաև ազգությամբ հայեր: «Բացի այդ, Ադրբեջանում անցկացվող միջազգային միջոցառումներին, սպորտային մրցումներին մասնակցելու համար մեր երկիր են ժամանում ոչ միայն Ռուսաստանի հայազգի քաղաքացիները, այլև Հայաստանի քաղաքացիները և նրանց մոտ որևէ խնդիր չի առաջանում», - նշել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարը: Լեյլա Աբդուլլաևան ընդգծել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը լավ տեղեկացված է Հայաստանի վարած ագրեսիվ քաղաքականության մասին, որի հետևանքով օկուպացվել են Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզը և նրան հարակից 7 շրջանները, ավելի քան 1 միլիոն մարդ դարձել է փախստական և հարկադրաբար տեղահանված: «Ադրբեջանը ողջ աշխարհում հայտնի է որպես մուլտիկուլտուրալիզմի կենտրոն: Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը բազմազգ պետություն է: Ադրբեջանում հաշտ ու համերաշխ ապրում են շատ ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայեր: Ներկայումս երկրում բնակվում են ավելի քան 30 հազար հայազգի Ադրբեջանի քաղաքացիներ», - ընդգծել է նա:   

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, թե «ադրբեջանական կողմը խոստացել է շտկել իրավիճակը»: «Մենք կտրականապես հերքում ենք դա: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները հիմնված են իրավահավասարության վրա և «կշտկեն իրավիճակը» արտահայտությունը հակասում է իրավահավասար երկկողմ հարաբերությունների էությանը», - հայտարարել է Լեյլա Աբդուլլաևան:  Նա համոզված է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի հերթական սադրիչ և հակաադրբեջանական հայտարարությունը բացասական ազդեցություն չի ունենա երկու երկրների միջև կապերի վրա: 

«Ռուս-ադրբեջանական հարաբերությունները որոշվում են ոչ թե արտաքին քաղաքական գերատեսչությունների, այլ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից և նրանք երկուսն էլ շահագրգռված են երկկողմ հարաբերությունների զարգացմամբ», - ընդգծել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը: 

 


Create Account



Log In Your Account