Jan 14 2019 13:01
Gulyaz Shirinova
Views: 53

Scat Airlines ավիաընկերությունը 2019 թվականի հունվարի 15-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցնում է Աստանա-Երևան-Աստանա ուղիղ չվերթները: Այս մասին հայտնում են  հայկական ԶԼՄ-ները: Աստանա-Երևան-Աստանա չվերթների դադարեցումն իրականացվել է  Ղազախստանում վերջին դեպքերի ֆոնին, երբ Աստանայում տեղի ունեցած միջադեպի պատճառով, երկրում հայերի նկատմամբ հարաբերությունները սրվել են, գրում են Հայաստանի ԶԼՄ-ները: Դա առաջին դեպքն է, երբ ավիաչվերթներն ընդհանրապես դադարեցվում են: Նշենք, որ Ղազախստանի խոշորագույն ավիաընկերություններից մեկը` Scat Airlines–ը, Աստանա-Երևան-Աստանա կանոնավոր չվերթը իրականացնում էր 2017 թվականի մայիսի 31-ից:

Մինչդեռ, ամանորի գիշերը Կարագանդա  քաղաքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում՝ 23-ամյա ղազախ երիտասարդի սպանության մեջ կասկածվող Նարեկ Գուրուրյանի մասին տեղեկություն էր  հրապարակվել: Նարեկ Գուրուրյանը ծնվել  և մեծացել է Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում: Միջադեպի պատճառով կալանավորված երկու հայ երիտասարդներ՝ Սոխակ և Թորգոմ Մալխասյանները նույնպես ծնվել են այդ գյուղում և հանդիսանում են գյուղապետ Լյովա Աբրահամյանի բարեկամները: Վերջինիս խոսքով,  վիճաբանությունը սկսվել է ռեստորանում հնչող երաժշտության պատճառով: Միջադեպից հետո Նարեկ Գուրուրյանը  դեպքի վայրից փախել է, սակայն երկու օր առաջ իրավապահները նրան ձերբակալել են Ռուսաստանի տարածքում:  Ներկայումս քննարկվում է նրա Ղազախստան էքստրադիցիայի հարցը:

 


Create Account



Log In Your Account